«НЕУЖЕЛИ» ԻՄ ԿՅԱՆՔԸ ԷՍՏԵՂ ՊԻՏԻ ՎԵՐՋԱՆԱ...»

Արխիվ 12-16

«НЕУЖЕЛИ» ԻՄ ԿՅԱՆՔԸ ԷՍՏԵՂ ՊԻՏԻ ՎԵՐՋԱՆԱ...»

 

«Իրավունքի» ամանորյա «Ուղիղ կապի» հյուրն էր դերասան ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանելով քաղաքացիների հեռախոսազանգերին եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին` անդրադարձավ թե՛ քաղաքականությանը, թե՛ մշակույթին եւ թե՛ Ամանորին ու Ձմեռ պապին: Ի դեպ, Արարատի մարզից զանգահարած Կարենի խնդրանքով` Լ. Հարությունյանը հիշեց Ամանորի գիշերն իր հետ պատահած ամենաանհավանական պատմությունը.

- Քանի որ մենք` մշակույթի աշխատողներս, կարողանում ենք «նորմալ» ընտանիք պահել, մեկ-մեկ գնում ենք կորպորատիվ միջոցառումներ վարելու: Եվ եղավ այնպես, որ մի տարի Նոր տարվա գիշերը պետք է գնայի քաղաքից դուրս` ինչ-որ օբյեկտում Ամանորի երեկո վարելու: Այդ օրը իմ տան լույսերն անջատեցին գիշերվա ժամը 23:45-ին, դրա համար էլ որոշեցի շուտ դուրս գալ տանից: Դե գիտեք, Նոր տարվա գիշերը քաղաքում ունիկալ լռություն է, մտածում եմ` մեքենա որտեղի՞ց ճարեմ: Մեկ էլ գալիս է մի մեքենա, ես իմ Աստծուն ասում եմ` շնորհակալություն ու նստում: Վարորդին հարցնում եմ` մինչեւ էսինչ տեղը ինձ կտանե՞ք: Ռուսերեն պատասխանում է` «три тысячи», ես էլ թե. «я дам вам пять»: Նստում եմ, տեսնում եմ կողքինս մալական է: Շնորհավորում եմ գալիք Նոր տարին, ու ճամփա ենք ընկնում: Քաղաքից դուրս եկանք, հասանք դեպի Ջրվեժի կողմը, տեսնեմ էս մալականը աջ քաշեց, կանգնեց` առանց ոչ մի բան ասելու: Եկավ իմ դուռը բացեց ու ասաց` դուրս արի: Մտածում եմ` «неужели» իմ կյանքը էստեղ պիտի վերջանա, այն էլ` մալականի ձեռքով: Դուրս եկա, ինձ շատ պինդ գրկեց, իմ Նոր տարին շնորհավորեց, ինձ լիքը լավ մաղթանքներ ասաց... Սա իմ միակ շատ քիչ նոր տարիներից է, որ հասկացա, թե ինչ բան է բարությունն ու լավ մարդկանց հետ շփվելը: Եվ այդ ամենը պատմեցի այն մարդկանց, որոնց համար պիտի վարեի երեկոն, իրենք էլ լցվեցին ուրախությամբ, ու այդ սրահում ինչքան սեղաններ կային միացրին իրար: Մի խոսքով` մի մալականը տեսնո՞ւմ եք, թե ինչ կարող է անել մի ամբողջ հայերի կյանքում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ. «Ուղիղ կապի» ընթացքում հնչած հարցերը եւ Լ. Հարությունյանի տված պատասխանները կարդացե՛ք «Իրավունքի» այսօրվա համարում:

https://iravunk.com/sim/?p=163127&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան