ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ` ՈՎ ԻՆՉԻՆ Է ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ»

Արխիվ 12-16

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ` ՈՎ ԻՆՉԻՆ Է ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ»

 

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 18-ը վերջին օրն էր, երբ ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին կարող են միանալ պատգամավորները:
Ստորագրահավաքին միացած Թեւան Պողոսյանը, ով ի դեպ «այո» է ասել Սահմանադրությանը, այն հարցին, թե շատ ընդդիմադիրներ չեն միացել այդ նախաձեռնությանը եւ անգամ խիստ քննադատությունների էին ենթարկում այն, ասաց.

–Ցանկացած պատգամավոր ազատ է իր որոշումներն ընդունել` ըստ իր սեփական համոզմունքի: Ամեն դեպքում, կարեւոր չէ, թե ով միացավ, ով` ոչ: Ես ուրախ եմ, որ կա քաղաքական ուժ, որը փորձում է պայքարել ընտրակեղծարարների դեմ, որ ցանկացած կեղծարար իմանա, որ վաղ թե ուշ իր ձեռքը բռնելու են, նա միշտ չի կարողանալու իր կեղծիքներն անցկացնել: Դրա համար ես իմ լուման էլ եմ դրել այդ հարցում: Այնպես չէ, որ ես ի սկզբանե մեծ հավատ ունիեի, որ այդ գործընթացը բարեհաջող է ավարտվելու, ինձ որ հարցնում էին` ասում էի, որ այսօրվա գոյություն ունեցող համակարգի մեջ ես համարում եմ սա անպտուղ աշխատանք:
– Պարոն Պողոսյան, ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը հայտարարում էր, որ եթե քսանվեց հոգին լրանա, նա կմիանա, որպեսզի ցուցակը ամբողջանա: Այս առումով` ի՞նչ եք կարծում:
– Ես հիմա իմ գործընկերների ասածները չեմ ցանկանում մեկնաբանել, նրանք արդեն իրենց ասածները հիմնավորել են:
– Կարելի՞ է ասել, որ ընդդիմությունը մեկ անգամ եւս փաստեց, որ միասնական լինել չի կարող:
– Իհարկե այդպես չէ, ուղղակի պետք է հասկանալ, թե ով ինչին է ընդդիմանում` մարդիկ կան ներքին քաղաքականությանն են ընդդիմանում, կամ, օրինակ, ՀԱԿ-ը կողմ էր ԵՏՄ-ին, բայց ես ինքս դեմ եմ եղել: Հիմա ասենք, որ ՀԱԿ-ը դարձել էր իշխանություն` իհարկե ոչ: Պարզապես կան քաղաքական ուժեր, որոնք գտնում են, որ պետք չեն փոփոխություններ, մի մասն էլ գտնում են, որ ամեն դեպքում պետք է ընդդիմանալ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163119&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան