Արփինե Հովհաննիսյանն ու Իրանի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանակման խնդիրը
Արխիվ 12-16
Արփինե Հովհաննիսյանն ու Իրանի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանակման խնդիրը
Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին եւ նրա հետ քննարկել դատապարտյալների փոխանակման խնդիրը:
ԱՆ-ից հայտնում են, որ նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ իր գործունեությամբ Սեյեդ Քազեմ Սաջադին կնպաստի հայ-իրանական առկա բարեկամական հարաբերությունների խորացմանը:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ նշել, որ Հայաստանի հետ մի շարք ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատապարտյալների փոխանակմանը, արդարադատության ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, իրավական փոխօգնության հետագա զարգացմանը, ինչպես նաեւ փոխադարձ այցելություններ կազմակերպելուն վերաբերող մի շարք հարցեր:
https://iravunk.com/sim/?p=163112&l=am/