ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՍԱՀԱՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՍԱՀԱՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ  ԿՐԿԻՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ


ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) նախաձեռնած եւ արդեն ավանդական դարձած «Աջակցություն սահմանամերձ գյուղերին» ծրագիրն  Ամանորին ընդառաջ իրականացվեց Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում: Ծրագրի նպատակն է ուշադրության կենտրոնում պահել եւ աջակցել սահմանամերձ գյուղի բնակիչներին, որոնք արհամարհելով թշնամու ամենօրյա կրակոցները ապրում ու շենացնում են գյուղը: Արդեն 6-րդ տարին իրականացվող ծրագիրն այս տարի իր փոքրիկ աջակցությունը բերեց սահմանամերձ գյուղի 25 երեխաների եւ զոհված ազատամարտիկների 15 ընտանիքների: ԳԱԱ ԳԿՄԿ ուսխորհրդի նախագահ ՌՈՄԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ խոսքով` ծրագիրը կրում է հայրենասիրական բնույթ եւ լինելու է շարունական .«Սա չի համարվում բարեգործություն, փորձում ենք սահմանամերձ գյուղի բնակչին ցույց տալ, որ անտարբեր չենք եւ նա մեր ուշադրության կենտրոնում է: Մեր նպատակն է բոլոր երիտասարդների մեջ արթնացնել ուշադրությունը սահմանամերձ գյուղի նկամամբ: Այսօր փոքրիկ նվերներ հանձնեցինք մանկապարտեզի երեխաներին եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Երեխաները Հայաստանի ապագան են, իսկ ազատամարտիկները, որոնք այսօր մեզ հետ չեն , նրանց կյանքի գնով է այս հողն ազատագրվել»,-նշեց Ռ. Հակոբյանը եւ հավելեց.«Շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորը, ցանկանում, որ մեր երեխաներն ապրեն էլ ավելի լավ Հայաստանում: Տա Աստված, որ 2016 թվականը լինի  լավ ու մեծ ձեռքբերումների տարի, երկրի սահմանները լինեն անսասան, հայ զինվորը լինի առողջ եւ նրա զենքի ուժը միշտ բարօրություն բերի մեր երկրին»:

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ ՄԱՆՎԵԼ ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆԸ շնորհակալություն հայտնելով  ծրագրի կազմակերպիչներին փաստեց, որ յուրաքանյուր մարդ, ով հարգում է մեծերին ու փոքրերին ճանապարհ է բացում իր ապագայի ու ազգի համար. «Հպարտանում եմ, որ ունենք նման մարդիկ, ովքեր սահմանամերձ գյուղի բնակիչների կողքին են: Այս ամենն իրականացվում է հանուն մեր ազգի: Սրանով մարդիկ ոչ միայն իրենց հարգանքը ցուցաբերեցին սահմանամերձ գյուղի բնակիչներին, այլեւ ճանապարհ բացեցին մեր փոքրիկների համար»,-նշեց Մ. Կամենդատյանը եւ խոսքը եզրափակեց ամանորյա շնորհավորանքով.«Շնորհավորում եմ հայ ազգի Ամանորը, ցանկանում միասնություն եւ խաղաղություն: Մենք խաղաղության հասել ենք միասնականության շնորհիվ, եթե միասնական լինեք կհասնենք ամեն ինչի, քանի որ խելացի ազգ ենք»:

 


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=163106&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան