ԲՀԿ-Ի ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ԹԵՎԸ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՎԵՑ ՀԱԿ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16
ԲՀԿ-Ի ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ԹԵՎԸ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՐԵՆ
ՎԵՐԱԲԵՐՎԵՑ ՀԱԿ-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես հայտնի է ՀԱԿ-ի ստորագրահավաքը տապալվեց եւ խմբակցությունը չկարողացավ դիմել սահմանադրական դատարան` վիճարկելու հանրաքվեի արդյունքները:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «քոչարյանական» թեւի ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը, ով հանրաքվեից հետո ասել էր, որ հանրաքվեն վստահության մթնոլորտում չի անցել, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր. «Եթե հավաքվի 26 ստորագրություն եւ ես 27-րդը լինեմ, ապա ես թերահավատորեն վերաբերելով այս գործընթացին, կմիանամ նախաձեռնությանը»:
«Քոչարյանական» թեւի մեկ այլ ներկայացուցիչ, պատգամավոր Էլինար Վարդանյանը, այդ օրերին, չէր գտնվում Հայաստանում, որն էլ կարծես առիթէր կարծիք չհայտնելու, կամ ստորագրահավաքին չմիանալու առումով: Սակայն նկատենք, որ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով ի դեպ «Այո» է ասել սահմաանդրությանը, կրկին չգտնվելով Հայաստանում օնլայն տարբերակով է միացել ստորագրահավաքին, ինչը չարեց տիկին Վարդանյանը, չնայած որ օրենքը հստակ սահմանում է` եթե պատգամավորի ստորագրությունը չկա որեւէ փաստաթղթի տակ, այլ տարբերակները իրավական ուժ չունեն:
Մենք փորձեցինք մեկնաբանություն խնդրել ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանից, ով ինչպես միշտ հակիրճ պատասխանեց.
- Ընդամենը թերահավատորեն եմ մոտեցել այդ հարցին:
ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանն առհասարակ չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ, թե ինչու ի վերջո չմիացավ այդ գործընթացին;
- Չեմ ցանկանում մեկնաբանել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163102&l=am/