ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ՝ ՀԱԿ-Ի ՉՍՏԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ. ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ, ՈՎ ԻՆՉԻՆ Է ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ
Արխիվ 12-16
ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ՝ ՀԱԿ-Ի
ՉՍՏԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ. ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱԼ, ՈՎ ԻՆՉԻՆ Է ԸՆԴԴԻՄԱՆՈՒՄ
Ինչպես հայտնի է դեկտեմբերի 18-ը վերջին օրն էր, երբ ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին կարող են միանալ պատգամավորները:
Հիշեցնենք` ընդդիմադիր ՀԱԿ-ը Ազգային ժողովում նախաձեռնել էր ստորագրահավաք սահմանադրական դատարան դիմելու եւ սահմանադրական հանրաքվեն վիճարկելու պահանջով, որը սակայն տապալվեց:
Ստորագրահավաքին միացած Թեւան Պողոսյանը, ով ի դեպ <Այո> է ասել սահմանադրությանը, այն հարցին, թե շատ ընդդիմադիրներ չեն միացել այդ նախաձեռնությնաը եւ անգամ խիստ քննադատությունների էին ենթարկում այն, ասաց.
- Ցանկացած պատգամավոր ազատ է իր որոշումները ընդունելու՝ ըստ իրենց սեփական համոզմունքի: Ամեն դեպքում կարեւոր չէ, թե ով միացավ՝ ով ոչ: Ես ուրախ եմ, որ կա քաղաքական ուժ, որը փորձում է պայքարել ընտրակեղծարարների դեմ, որ ցանկացած կեղծարար իմանա, որ վաղ թե ուշ իր ձեռքը բռնելու են, նա միշտ չի կարողանալու իր կեղծիքները ճշտելու: Դրա համար ես իմ լուման էլ եմ դրել այդ հարցում: Այնպես չէ, որ ես ինք ի սկզբանե մեծ հավատ ունիեյի այդ գործընթացի բարեհաջող ավարտելուն, ինձ որ հարցնում էին ասում էի, որ այսօրվա գոյություն ունեցող համակարգի մեջ ես համարում եմ սա անպտուղ աշխատանք:
- Պարոն Պողոսյան ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը հայտարարում էր, որ եթե քսանվեց հոգին լրանան, նա կմիանա, որպեսզի ցուցակը լրանա: Այս առումով ի՞նչ եք կարծում:
- Ես հիմա իմ գործընկերների ասածները չեմ ցանկանում մեկնաբանել, նրանք արդեն իրենց ասածները հիմնավորել են:
- Կարելի՞ է ասել, որ ընդդիմությունը մեկ անգամ եւս փաստեց, որ միասնական լինել չի կարող:
- Իհարկե այդպես չէ, ուղղակի պետք է հասկանալ, թե ով ինչին է ընդդիմանում՝ մարդիկ կան ներքին քաղաքականությանն են ընդիմանում, կամ օրինակ ՀԱԿ-ը կողմ էր ԵՏՄ-ին, բայց ես ինքս դեմ եմ եղել: Հիմա ասենք, որ ՀԱԿ-ը դարձել էր իշխանություն՝ իհարկե ոչ: Պարզապես կան քաղաքական ուժեր, որոնք գտնում են, որ պետք չեն փոփոխություններ, մի մասն էլ գտնում են, որ ամեն դեպքում պետք է ընդդիմանալ:
ԻԼՈՎՆԱ ԱԶԱՐՅԱՆ