ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ` ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ. «ՄԵՆՔ ՆՐԱՆՑ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԷԼ ԵՆՔ ԽՈՍԵԼ»
Արխիվ 12-16
ՀՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ` ՔՈՉԱՐՅԱՆԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ. «ՄԵՆՔ ՆՐԱՆՑ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՀԵՏ
ԷԼ ԵՆՔ ԽՈՍԵԼ»
«Իրավունք»-ն այսօր ՀՀԿ խմբակցության ղեկաբար Վահրամ Բաղդասարյանից պարզեց` ինչպես կարձագանքի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի այն հայտարարությանը, թե սահմանադրական հանրաքվեն լեգիտիմ համարող իշխանավորները թող իրենց հարեւանների հետ անկեղծ խոսեն եւ կհասկանան` մարդիկ ինչպես են վերաբերվում հանրաքվեի արդյունքներին, պրն Բաղդասարյանը պատասխանեց. «Կարող եք հաղորդել նրանց, որ մենք խոսել ենք նաեւ նրանց հարեւանների հետ եւ պարզել` վերաբերմունքը նորմալ է. կան տարբեր կարծիքներ, մոտեցումներ, քննադատություններ, որովհետեւ այդ հարեւաններին, սակայն, առաջին հերթին այլ խնդիրներ են հետաքրքրում, քան սահմանադրական բարեփոխումները: Եվ դա ես բնական եմ համարում»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ