ԱՄԱՆՈՐՅԱ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Արխիվ 12-16
ԱՄԱՆՈՐՅԱ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Երեւանի գլխավոր պողոտաներից մեկը` Հյուսիսային պողոտան, նույնպես արդեն լիովին մտել է Ամանորի տոնական եռուզեռի մեջ: Տոնական տրամադրությունն ապահովում է նախ յուրահատուկ տոնածառը, ինչպես նաեւ արդեն ավանդական դարձած «ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ», որտեղ գրեթե մեկ ամի` սդեկտեմբերի 5-ից մինչեւ հունվարի 6-ը, 32 ինքնատիպ տաղավար-տնակներում ներկայացված են Ամանորի եւ Սուրբ ծննդյան խորհրդանիշներ, տոնական զարդեր եւ հուշանվերներ, քաղցրավենիքի մեծ տեսականի` հրուշակեղեն, շոկոլադ, մրգերից պատրաստված անուշահամ չրեր, նաեւ տաք գինի:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162985&l=am/