«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎՆԵՐԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ՀԱՄԱՐ ԲՀԿ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ՞Ն Է ԴԻՄԵԼՈՒ

Արխիվ 12-16

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎՆԵՐԸ»

ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ՀԱՄԱՐ ԲՀԿ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ՞Ն Է ԴԻՄԵԼՈՒ

 

Երեկվանից  լրատվական կայքերում լայն արձագանք է ունեցել «քաղաքական պոռնկության» ջատագովները» անվանումով  տեսանյութ, որտեղ խոսվում է  ԲՀԿ-ի անցյալի ու ներկայի մասին: Մասնավորապես, տեսանյութի հեղինակը կամ հեղինակները  մեջբերել են ԲՀԿ-ի տասն ամիս առաջ արված հայտարարությունը սահմանադրական բարեփոխումների մասին, որոնց այսօր նույն կուսակցությունը կողմ է: «Իրավունք»-ը ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանից, ում խոսքերից եւս մեջբերում կա տեսանյութում, պարզեց` ինչ արձագանք կտա այդ ամենին: Դա իրավապահ մարմինների խնդիրն է: Շուտով մենք կգտնենք` ով է  դա արել, օրենքով սահմանված կարգով ենթարկելու ենք պատասխանատվության:

ԲՀԿ պատգամավորը չբացառեց, որ իրավապահներին դիմում կուղարկեն, քանի որ, ըստ կուսակցականի, ԲՀԿ-ի հասցեին վիրավորանք է հնչել:

Տեսանյութը սկսվում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ընդդիմադիր ելույթից մի հատվածի մեջբերմամբ:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն «Իրավունք»-ին ասաց, որ տեղյակ չէ` խոսքն ինչ տեսանյութի մասին է: Բայց, ըստ ՀՅԴ  անդամի, սա ցույց է տալիս` որքան է կեղտոտվել մշակույթը, այդ կեղտի մեջ որքան է այն ուժերի դերակատարությունը, որոնք նեղ խմբային շահերից այն կողմ ոչինչ չեն տեսնում: «Չկա ոչ միայն հանրային բարոյականություն, այլեւ տարրական էթիկա: Նման ուժերը հանրության կողմից պետք է մերժվեն ու արհամարհվեն»,- եզրափակեց  դաշնակցական պատգամավորը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


https://iravunk.com/sim/?p=162984&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան