ՉԱՅԿՈՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ 9-ՐԴ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՑ ՀԱՅ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ

Արխիվ 12-16

ՉԱՅԿՈՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ 9-ՐԴ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՑ ՀԱՅ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ


Դեկտեմբերի 5-15-ը, Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում կայացած Պ. Չայկովսկու անվան 9-րդ պատանեկան միջազգային մրցույթում  Հայաստանը ներկայացնող ջութակահարներ ,Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի լարային բաժնի 11-րդ դասարանի աշակերտներ ԴԻԱՆԱ ԱԴԱՄՅԱՆՆ արժանացել է երկրորդ, ԱՆԴՐԱՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ` հատուկ մրցանակի:  Այս պատանի երաժիշտներն այս տարվա հուլիսին, որպես մենակատարներ, հանդես էին եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ եւ մրցույթի նախընտրական փուլում հաղթելով միջազգային մրցույթի կազմկոմիտեի կողմից ստացել հրավեր, իսկ մրցույթին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Մրցույթն անցկացվել է երեք փուլով` դաշնամուր, ջութակ, թավջութակ անվանակարգերում, որին մասնակցել են մինչեւ 17 տարեկան 130 պատանի երաժիշտ-կատարողներ, ավելի քան 23 երկրներից. Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Իտալիայից, Ավստրալիայից, Կորեայից, Ուկրաինայից, Ռումինիայից, Իսրայելից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Ֆրանսիայից, Սերբիայից, Ավստրիայից, Ղազախստանից, Կանադայից, Դանիայից եւ այլ երկրներից:

Դաշնակահարների ժյուրին նախագահել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական տասնամյակի տնօրեն, ՌԴ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վլադիմիր Օվչիննիկովը, ջութակահարներինը՝ ՌԽՍՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Կրավչենկոն, իսկ թավջութակահարներինը՝ ՌԴ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մարիա Չայկովսկայան:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162982&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան