ԹԵ ԻՆՉՈՒ Է ՁԳՁԳՎՈՒՄ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
Արխիվ 12-16
ԹԵ ԻՆՉՈՒ Է ՁԳՁԳՎՈՒՄ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
«Չեմ կարողանւմ հասկանալ ի՞նչն է պատճառը կամ ո՞վ է խանգարում, որ էսքան տարի է անցել, բայց տղայիս սպանությունը չեն ուզում բացահայտել: Անընդհատ ասում են նորություններ կլինեն. սպասեք, բայց, փաստոեն էս տարին էլ անցավ: Չգիտեմ` ասում են ինչ-որ բաներ անում են, բայց կան հանգամանքներ, որոնց չգիտես ինչու ուշադրություն չեն դարձնում»,-iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով տարիներ առաջ դեռեւս անհայտ հանգամանքներում սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի գործի բացահայտմանը, նեղսրտած ասաց փոխոստիկանապետի հայրը` Պետրոս Մհերյանը:
Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանը սպանվել է 2009թ. փետրվարի 3-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի (Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող «Օլիմպիա» մոթելի դիմաց) 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել է ութ կրակոց, որոնցից հինգն են նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել է նրա կրծքին եւ գլխին։ Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա հարեւանները մի քանի րոպե վախեցել են տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել է հանցագործության վայրից աննկատ հեռանալ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162980&l=am/