Դ.ԲԱԲԱՅԱՆ «պարզապես Ադրբեջանը տոտալիտար, ֆաշիստական եւ ահաբեկչական պետությունը է»
Արխիվ 12-16
Դ.ԲԱԲԱՅԱՆ «պարզապես Ադրբեջանը տոտալիտար,
ֆաշիստական եւ ահաբեկչական պետությունը է»
«Հակառակորդի ակտիվացման համար որեւէ պատճառ չկա, պարզապես Ադրբեջանը տոտալիտար, ֆաշիստական եւ ահաբեկչական պետությունը է, դրա համար էլ դիմում եմ նման ստոր, սադրիչ քայլերի».-iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով այս գիշեր հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ` տարբեր տեսակի զենքերից արձակած կրակոցներին, ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ, նկատելով.
- Որովհետեւ որեւէ ողջամիտ պատասխան, թե ինչու է թշնամին լարված պահում սահմանը` անհնար է տալ, սա է խնդիրը: Միշտ էլ նման պետությունները դիմում են այդ տեսակ քայլերի: Ամեն դեպքում մեր բանակը շատ հզոր է եւ կարողանում արժանի հակահարված հասցնել ցանկացած սադրանքի, դիվերսիոն փորձերի:
Նշենք, որ դեկտեմբերի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 105 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /52 արկ/, 82 /26 արկ/ միլիմետրանոց ականանետներից, ՀՀՆ-9 /3 արկ/ և ՌՊԳ-7 /3 արկ/ տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162976&l=am/