Եթե դեսպանությունները հայտարարում են՝ դա Հռոմի Պապը չէ, որպեսզի սրբության տեղ դնենք. Գալուստ Սահակյան

Արխիվ 12-16

Եթե դեսպանությունները հայտարարում են՝ դա Հռոմի Պապը չէ, որպեսզի սրբության տեղ դնենք. Գալուստ Սահակյան

«Քաղաքական և նաև աշխարհաքաղաքական վիճակի տրամաբանությանը տեղյակ եք, յուրաքանչյուր հայտարարություն մենք զգում ենք, թե որտեղից է գալիս և ինչի համար է: Այսինքն՝ եթե դեսպանությունները հայտարարում են, դա Հռոմի Պապը չէ, որպեսզի սրբության տեղ դնենք»,- ասել է Գալուստ Սահակյանը ԱՄՆ դեսպանատան սահմանադրական հանրաքվեի շուրջ արված հայտարարության վերաբերյալ:
Լրագրողների հարցին` արդյո՞ք ՀՀ իշխանությունները մտավախություն չունեն, որ կարող է ընտրախախտների «սև ցուցակ» կազմվել, վիզաների, դրամաշնորհների հատկացումը մերժվել, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանին որևէ մեկն այնքան գրանտեր է տալիս և դա այն արժևորումն է, որ Հայաստանում շատ մեծ օգուտներ է տալիս, եթե չտան, շատ մեծ վնասներ կլինի: Այդ գրանտերը տրվելու են, դրանք ոչ թե տալիս են մեկ ուղղվածության օգնության, դրանց մեջ նաև քաղաքական ընդերք կա, իսկ քաղաքական ընդերքը երբեք չի պակասում»:

Ինչ վերաբերում է «սև ցուցակներին» ԱԺ նախագահը նշեց. «Մեր ցուցակներն այն ժամանակ Ամերիկան արդեն կազմել էր, այսօր չի ուզում հետ նահանջի: Սև ցուցակները պիտի այն ժամանակվա մեծ աշխարհի բոլոր պետությունների համար կազմեն, որոնք իրենց աչքերը հառած տեսնում էին, թե մի ողջ ժողովրդի ինչպես են ոչնչացնում: Այնպես որ մեր փաստարկներն ավելի բարձր են: Պարզապես մենք մեր քաղաքական տրամաբանությամբ, պետության գաղափարախոսությամբ թշնամիներ չենք որոնում, փորձում ենք բարեկամական կապեր ստեղծել բոլոր երկրների հետ: Բայց դա չի նշանակում, որ մենք անզեն զինյալներ ենք, մենք էլ ենք տիրապետում մեր գործիքներին, մեր մոտեցումներին»:

Իսկ ՀԱԿ-ի  Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնության առնչությամբ Գ Սահակյանը չի կարծում , որ նրանց  հաջողվի հավաքել 27 ստորագրություն: Նա ընգծեց, որ Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում 104 կողմ ձայն է ունեցել, 12 դեմ, 3 ձեռնպահ:

«ՀԱԿ-ի կողմից սա արվում է, որպեսզի գոնե խորհրդարանում կամ ընդհանրապես հասարակության մեջ որպես ցուցիչ լինի, որ ամենաարմատական ընդդիմությունը ՀԱԿ-ն է»,- ասաց ԱԺ նախագահը:

https://iravunk.com/sim/?p=162973&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան