ՋԱՎԱԽԱՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ «ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԿԱՏԱԿ Է ԱՐԵԼ»
Արխիվ 12-16
ՋԱՎԱԽԱՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ «ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԿԱՏԱԿ Է
ԱՐԵԼ»
ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի լրամշակված ու փոփոխված նախագծի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ բյուջեի նախագծի վերաբերյալ եղած առաջարկներին, ասելով. «Նայում եմ առաջարկներին, ոնց որ քառասուն կիլիոմետրանոց ասֆալտ անենք, որից երեսուն կիլոմետրը դուք եք անում, մյուսը տասը բաժանել եք հանրապետականների մեջ՝ մարդա մի կիլոմետր ասֆալտ անի: Ախալքալաքցիքի հացն էլ ենք կտրել. իրենք են չէ հիմնականում ասֆալտ անում: Որպես ընդդիմություն՝ մեզ էլ քվոտա տվեք, մենք էլ մեր բաժին ասֆալտն անենք»:
Մասնավորապես պատգամավորի հնչեցրած` «Ախալքալաքցիքի հացն էլ ենք կտրել. իրենք են հիմնականում ասֆալտ անում» դիտարկման վերաբերյալ iravunk.com-ի թղթակիցը հարց ուղղեց ԱԺ-ում ջավախահայ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ, թե՞ որքանով է վերոհիշյալ արտահայտությունը մոտ իրականությանը.
- Անկեղծ ասած ինձ էլ էր հետաքրքրել պարոն Բագրատյանի հայտարարությունը, դրա համար էլ ես ընդմիջմանը մոտեցա նրան, ովասաց, որ նա այդ կերպ ընդամենը կատակ է արել, նրա ասածի մեջ բացասական ենթատեքստ չկա: Շեշտեց, որ նկատի է ունեցել, որ Ռուսաստանի ասֆալտագործության մեջ շատ ջավախքցիներ են ներգրավված:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162838&l=am/