Ք. Պեպելյանը կատարեց իր խոստումը. Բաղանիսի եւս երկու թաղամաս ապահովվեց գիշերային լուսավորությամբ
Արխիվ 12-16
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ. ԲԱՂԱՆԻՍԻ ԵՎՍ ԵՐԿՈՒ ԹԱՂԱՄԱՍ ԱՊԱՀՈՎՎԵՑ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ
Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», երբ ողջ հանրությունը քննարկում էր «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունն անցկացնել, թե չանցկացնել, երգչուհի ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ հայտարարել էր, որ տոնակատարություններից գոյացած իր ողջ հոնորարը կկրկնապատկի (իր միջոցներով) եւ կփոխանցի Բաղանիսի գյուղապետարան` ինչ-որ չափով փարատելու սահմանամերձ գյուղի բնակիչների հոգսերը:
Այսօր արդեն Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար ՆԱՐԵԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ հրապարակել է լուսանկարներ ու կից նշել. «Քրիստինե Պեպելյանը օգնեց Բաղանիսին:
Կրկին անգամ շնորհակալություն մեր շատ սիրելի Քրիստինեին: Իր նվիրաբերած գումարի շնորհիվ սահամանամերձ Բաղանիսի եւս երկու թաղամաս ապահովվեց գիշերային լուսավորությամբ: Ապրես, Քրիստինե ջան` մեր կողքին լինելու եւ ուրիշների համար օրինակ ծառայելու համար»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162837&l=am/