ԻՍԿ Ո՞ՒՐ ՄՆԱՑԻՆ ԵԽԽՎ-Ի «ԲՌՆԱՊԵՏ ԱԼԻԵՎ» ԹԵՄԱՅՈՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ
Արխիվ 12-16
ԻՍԿ Ո՞ՒՐ ՄՆԱՑԻՆ ԵԽԽՎ-Ի «ԲՌՆԱՊԵՏ ԱԼԻԵՎ» ԹԵՄԱՅՈՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ
Հետաքրքիր մեկ նյուանս. ընդամենը մեկ-երկու ամիս առաջ եվրոպական մի շարք պատկառազդու կառույցներ իսկական պատերազմ էին սկսել Ադրբեջանի հետ՝ նախագահ Ալիեւին ներկայացնելով, որպես մեր ժամանակների ամենամեծ բռնապետ: Մինչեւ իսկ՝ շատերը հրաժարվեցին դիտարկել ադրբեջանական խորհրդարանական ընտրությունները: Բայց ահա դրանց ավարտից րոպեներ անց, նույն այդ եվրոպացիներից շատերը չզլացան իրենց հիացմունքը հայտնել, թեեւ նրանց «դեմոկրատացման պահանջներին» Ալիեւը զրոյական ուշադրություն դարձրեց:
Եվ ահա այդ նույն եվրոպացիները, որ մինչ այդ, Հայաստանում ամենաջերմ ճառերից այն կողմ չէին անցնում՝ դրանց էլ կպցնելով, թե ինչ անհամբերությամբ են սպասում ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրմանը, սահմանադրության հանրաքվեից հետո մի գլուխ խախտումներից են խոսում: Մասնավորապես՝ ԵԽԽՎ կոչվածը, որտեղ վերջին ժամանակներս ակտիվորեն հակահայկական բանաձեւեր են մեյդան գալիս, մինչդեռ ադրբեջանական «հույժ դեմոկրատական» ընտրություններից առաջ այդ զեկույցները հիմնականում «բռնապետ Ալիեւ» թեմայով էին:
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ եվրոպական տրամադրությունների այս կտրուկ շրջադարձը բացատրում է. «Քաղաքական շահերով է պայմանավորված: Եթե ինչ-որ մեկը քննադատում է, պետք է ունենա իրավական հիմքեր, որը ես չեմ տեսնում: Եթե կան հիմքեր, թող ներկայացնեն, դրա համար կան իրավապահ մարմիններ»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162827&l=am/