«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՎ ԵՎ ԱՆՏԱՐԲԵՐ ԹՈՂԵՑ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻ ՄԻ ՍՏՎԱՐ ՄԱՍԸ»

Արխիվ 12-16

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՎ ԵՎ ԱՆՏԱՐԲԵՐ ԹՈՂԵՑ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՇԽԱՐՀԻ ՄԻ ՍՏՎԱՐ ՄԱՍԸ»

 

Հայաստանի եւ համահեղինակ 83 այլ պետությունների կողմից ներկայացված բանաձեւը դեկտեմբերի 9-ը հռչակել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության ու այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Բանաձեւի ընդունման համար ընտրվել է դեկտեմբերի 9-ը նաեւ այն իմաստով, որ այն 1948 թվականին Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրն է: Այս մասին նշել է ՀՀ արդարադատության նախկին նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ու հավելել. «Ցեղասպանությունների ոգեկոչման եւ համամարդկային դատապարտման, դրանով իսկ այլ ցեղասպանություններ բացառելու գործին հետեւողականորեն լծված մեր ժողովուրդն այս տարի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին հարգեց նաեւ այլ ցեղասպանված ազգերի հիշատակը: Այս առումով վերջին բարբարոսությունները բաժին էին հասել մեր եղբայր եզդիներին, որոնց ցեղասպանությունը տեսավ եւ անտարբեր թողեց քաղաքակիրթ աշխարհի մի ստվար մասը: Գյումրեցու, Վանաձորցու, անգամ մայրաքաղաքաի տարբեր թաղամասերում բնակվող հայի մեջ տարբերություն դնող մեր ժողովուրդը խորը իմաստությամբ է մոտենում մեր ազգային փոքրամասնություններին, հետաքրքրվում նրանց կյանքով, ձեռքբերումներով հավասար ուրախանում: Մենք պետական մակարդակով կիսեցինք եզդի եղբայրներին պատուհասած չարիքը՝ հերթական անգամ հավաստելով մեր դարավոր բարեկամությունն ու ընկերությունը»: Հ. Մանուկյանը հպարտ է, որ մենք կարողանում ենք մեր ունեցած փոքր տարածքը կիսել մեր եղբայրների հետ, ձեռք մեկնել ոչ թե Հայրենիք ունեցողի հայրական բարեսրտությամբ, այլ եղբոր, ընկերոջ պես. «Համամարդկային արժեքներ հարգելը մեր գեներում է եւ այս ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ վտանգավոր ժամանակաշրջանում մեզ հաջողվում է անսասան մնալ մեր սկզբունքայնության, ուրիշներին հարգելու եւ վշտակցելու հարցերում: 
Մեր ազգի պարադոքսալ հումանիզմը մեր գլխավոր ձեռքբերումներից է. որպես հայ՝ չենք մոռանում մեր ավիրված սրբավայրերը, միեւնույն ժամանակ, որպես մարդ՝ մայրաքաղաքի սրտում այլ կրոնի ներկայացուցիչների համար վերականգնում ենք իրենց աստծուն աղոթելու հնարավորությունը ...», - եզրափակելով խոսքը` շեշտել է ՀՀ արդարադատության նախկին նախարարը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Նկարը պատկանում է հայտնի Դոկտոր մահ Ջեկ Կեւորկյանի վրձնին եւ ի հիշատակ 20-րդ դարի երկու խոշորագույն ցեղասպանությունների՝ Մեծ Եղեռնի եւ Հոլոքոստի, վերնագրված է «1915 - Գենոցիդ - 1945»:

https://iravunk.com/sim/?p=162824&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան