ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԻՊՈՒԿԱՀԱՐ ՀՐԱՑԱՆԻՑ ԱՐՁԱԿԱԾ ԿՐԱԿՈՑԻՑ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ Է ԶՈՀՎԵԼ

Արխիվ 12-16

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԻՊՈՒԿԱՀԱՐ ՀՐԱՑԱՆԻՑ ԱՐՁԱԿԱԾ ԿՐԱԿՈՑԻՑ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ Է ԶՈՀՎԵԼ

 

Հակառակորդի կրակոցից դեկտեմբերի 8-ին երեկոյան զոհված Գարիկ Ավանեսյանը 6 ամիս առաջ էր ավարտել Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ վերադարձել Արցախ՝ ծառայության: Այս մասին հայտնել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի ղեկավար Մարդի Աղաջանյանը, որի համագյուղացին է զոհված զինծառայողը:

«Ռազմական ինստիտուտում է սովորել, մայիսին էր վերադարձել գյուղ եւ անցել ծառայության: Հայրը մի քանի ամիս առաջ էր մահացել, ինքն էլ պահում մորն ու հաշմանդամություն ունեցող եղբորը»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ ըստ ԼՂՀ ՊԲ հացորդագրության՝ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված. հակառակորդն առաջին անգամ հրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:

Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 24-ամյա Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:


https://iravunk.com/sim/?p=162823&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան