ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆ. «ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ՎՐԱ ԹԻՎ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ»
Արխիվ 12-16
ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆ. «ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻ ՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ
ՎՐԱ ԹԻՎ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ»
Սահմանադրական հանրաքվեից հետո ընդդիմության, հանրության ու լրատվամիջոցների կողմից հնչեցին մեղադրանքներ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հասցեին, թե նա գյուղապետերի վրա «թիվ» է դրել`որոշակի քանակով «այո» ապահովելու համար: «Իրավունք»-ը ԱԻ նախարար Արմեն Երիցյանից հետաքրքրվեց`ինչպես է արձագանքում այս մեղադրանքներին: «Անցել եմ ժամանակները, երբ կարող ես պարտադրել գյուղապետերին, քաղաքապետերին թիվ դնելու համար: Եղել է ՀՀ նախագահի հանձնարարականը, որ պետք է լինեն ազնիվ, անկախ հանրաքվե: Արել ենք ամեն ինչ, որ հանրաքվեն տեղի ունենա, խախտումներ չլինեն: Ես կարծում եմ` արդյունքները դրական են, հանրաքվեն էլ լավ է անցել»,- ասաց նախարարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ