ԼՂՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆԻՆ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ԼԱՐՎԱԾ Է ԴԱՌՆՈՒՄ»
Արխիվ 12-16
ԼՂՀ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԱՀՄԱՆԻՆ ԳՆԱԼՈՎ
ԱՎԵԼԻ ԼԱՐՎԱԾ Է ԴԱՌՆՈՒՄ»
«Գիշերը հակառակորդի կողմից տանկային կրակոցներ արձակելը մեսիջ է, ըստ իս, որ իրավիճակը սահմանին գնալով ավելի վտանգավոր զարգացումների է գնում: Դժվար է ասել, թե Ալիեւի հրամանով է եղել տանկային կրակոցները, թե ոչ, բայց որ իրավիճակը սահմանին գնալով ավելի լարված է դառնում, դա ակնհայտ է»,- iravunk.com-ի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեց ԼՂՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ԼԵՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
Հիշեցնենք, որ հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:
Հ.Գ. Պատգամավորի հետ սահմանային խնդիրների վերաբերյալ մեր զրույցը կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162818&l=am/