ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ ՊԱՏԱՆԻՆ ՓԱԽԵԼ ԷՐ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐԻՑ
Արխիվ 12-16
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ ՊԱՏԱՆԻՆ ՓԱԽԵԼ ԷՐ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐԻՑ
Օրերս երիտասարդի ինքնասպանության հերթական փորձ է կանխվել: 18-ամյա Հովհաննեսը փորձել է ծառից կախվելու միջոցով կյանքին վերջ տալ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը` նկատելով.
- Հովհաննեսը գողության եւ այլ բազմաթիվ նմանատիպ հանցագործություններից հետո դիսպանսերում մի քանի անգամ անցել է հարկադիր բուժում` վարքային խանգարումների կապակցությամբ, քանի որ ճանաչվել է անմեղսունակ: Եվ հերթական անգամ, երբ նրան ոստիկանները տեղափոխել են դիսպանսեր, դեռ բաժանմունք չընդունված` նա բժշկի կաբինետի ապակին կոտրելով դուրս է թռել պատուհանից ու դիմել փախուստի: Դրսում արդեն` ծառից կախվելու միջոցով փորձել է ինքնասպան լինել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ