ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԿՈՂՄ ՉԻ ՔՎԵԱՐԿԵԼ
Արխիվ 12-16
ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԿՈՂՄ ՉԻ
ՔՎԵԱՐԿԵԼ
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ հաջորդ տարվա բյուջեի նախագծի քվեարկությունը: Ինչպես եւ սպասելի էր, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն կողմ քվեարկեցին բյուջեի նախագծին, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը» դեմ: ՀՅԴ չմասնակցեց քվեարկությանը: ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը քվեարկեց կողմ, իսկ Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը` դեմ:
Հետաքրքրական է նախկին Ժառանգական Ռուբեն Հակոբյանի քվեարկությունը: Նա եւս դաշնակցականների նման չմասնակցեց քվեարկությանը:
ԲՀԿ-ի քոչարյանական թեւը` Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, ձեռնպահ քվեարկեցին` հերթական անգամ ցույց տալով իրենց անկախությունը:
Ի դեպ, բյուջեի քվեարկությանը չմասնակցեց ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, որը , հավանաբար, պայմանավորված է առաջարկների չընդունմամբ: Դրա մասին երեկ պատգամավորը բարձրաձայն դժգոհեց Պավել Սաֆարյանի հետ հարցուպատասխանի ժամանակ:
Ընդհանուր առմամբ` 97 կողմ, 12 ձեռնպահ, դեմ ձայների հարաբերակցությամբ հաջորդ տարվա բյուջեի նախագիծն ընդունվեց:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ