«ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆՔ ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ, ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՆԵՐՔԱՇՎԱԾ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ»

Արխիվ 12-16

«ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆՔ ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ,

ԵՐԲ ԵՐԿԻՐԸ ՆԵՐՔԱՇՎԱԾ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ»

 

Երեկ խորհրդարանում հայտարարությունների ժամին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ մինչ ելույթին անդրադառնալն իր խորին ցավակցությունը հայտնեց ողջ հայ ժողովրդին երկրաշարժի զոհերի 27-րդ տարելիցի կապակցությամբ, ապա ընդգծեց. «Շարունակ Ցեղասպանության վշտերի բեռան տակ կքածող հողը ասես իրեն հանգստացրեց` սպանելով իր գրկում շունչ առած փոքրիկ հայ մանչին, մորը եւ տասնյակ հազարավոր անմեղների: Խելագարվում էիր, երբ վշտատիրոջը ուրախանալիս էիր տեսնում: Այո՛: Բարձրաձայն էին կանչում ու վիշտը խեղդող ցավի տքոցից  ուրախանում էին  երկրաշարժի հաջորդ օրերին փլատակների տակից իրենց հարազատների դին գտած վշտատերերը, ինչպես ուրախանում էր սումգայիթյան զավակ կորցրած մայրը, որ իր աղջիկն առանց բռնաբարվելու հոգին ավանդեց: Ինչ ազգ ենք, ինչ ժողովուրդ, անգամ մահվան մեջ էլ ինչ-որ մի հաղթանակած երեւույթ ենք փնտրում: Երկրաշարժի արհավիրքից ողջ աշխարհը ցնցվեց: Շատ երկրներ օգնության ձեռք մեկնեցին մեր ժողովրդին, իսկ չարակամ թշնամին խնդաց: Ուրախացավ՝ մտածելով, որ ամեն ինչ ավարտված է: Ավարտված է հենց Ղարաբաղի հարցը: Այնինչ սխալվեց թշնամին», - ասաց Ռ. Գեւորգյանն ու շեշտեց, որ երկրաշարժը չկոտրեց ոչ մի հայի ոգի. «Երկրաշարժի պատճառած ծանր վիշտը սրտներում հայ ժողովուրդը նետվեց Արցախյան ազատագրական պայքարի, հանուն ազգային մեծ պատվի` քանզի պատիվն ու մահը նույն արգանդից են ծնունդ առել: Ահա մենք, մեր տեսակը եւ այն բոլոր վշտակոց տարիները սկսած ցեղասպանությունից մինչեւ երկրաշարժ եւ վերջապես Արցախյան պատերազմում մեր թափված արյամբ վաստակած հաղթանակները, որոնք պետք է իշխեն մեր բանականությանը: Այսօր մեզ համար ամենակարեւոր խնդիրը Արցախի անկախության եւ հայրենիքի սահմանների պաշտպանության խնդիրն է, քանի որ առաջնայինը պետք է ունենալ հող հայրենի, այն էլ պաշտպանված, ինչի վրա, որ հնարավոր կլինի վստահ ու անվտանգ կառուցել բարեկեցիկ կյանք։ Ուստի` բոլորս պիտի գիտակցենք, որ հայրենի հողի համար մղվող պայքարն ու ժողովրդի հավաքական լինելու փաստն է, որ պիտի հանդիսանա մեր երկրի եւ ժողովրդի համար բարեկեցիկ կյանքի դրսեւորում»։ Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի. «Մենք ուրիշ կյանք չենք ունեցել երբ վտանգվել է մեր հողը եւ առավել ոչ մի հարց չպետք է ունենանք երկրի ներսում, երբ երկիրը ներքաշված է պատերազմի մեջ: Գիտակցել է պետք, որ հայրենի հողը արյուն է եւ միշտ էլ մահվան երեսին խնդացող մեր հայ ժողովուրդը իր միասնականությամբ միայն կարող է հանդիսանալ նմանատիպ արյան արժեքը պահպանող մեծագույն արժեք: Այսօր հարկավոր է ներքաղաքական բոլոր խմորումներից ձերբազատվել եւ գիտակցել, որ սոցիալական ամենալուրջ խնդիրներից առավել կա հողի խնդիր եւ ինչպես 90-ականներին, այնպես էլ հիմա ոչ միայն թշնամուն , այլ ողջ աշխարհին պիտի հասկացնենք, որ երկրի ամենադժվարին ժամանակներում էլ մենք պատրաստ ենք ապավինելու մեր սեփական ուժերին չհաշտվելով Արցախյան հիմնահարցի կարգավորման այն տարբերակին, որը մեզ համար կբերի սեփական հողի կորստի։ Ահա իսկական հայ մարդու վերջնական կենսագրությունը եւ նրա կյանքի ամենաբուռն ու որոշիչ հանդիսացող մահվան ձեւն ու նպատակը», - եզրափակելով խոսքը` նշեց Ռ. Գեւորգյանը։


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162810&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան