«ԱԴԱՋԻՈ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐՎԵՑ 1988 -Ի ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Արխիվ 12-16
«ԱԴԱՋԻՈ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐՎԵՑ 1988 -Ի ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Դեկտեմբերի 7-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը`գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ հանդես եկավ համերգով` նվիրված 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին: «Ադաջիո» խորագրով համերգային ծրագրում ընդգրկված էին միայն ադաջիոներ.«Համերգային ծրագրում կհնչի տխուր երաժշտություն, որոնք միաժամանակ հույս տվող գործեր են: Լարային նվագախմբի համար ընտրված են ամենագեղեցիկ ադաջիոները: Ընտրվել են այնպիսի ստեղծագործություններ, որոնք հաճույք կպատճառեն ունկնդրին եւ մեզ, որովհետեւ հազվադեպ է լինում, երբ մեկ համերգային ծրագրում ընդգրկված լինեն այսքան գեղեցիկ ստեղծագործություններ: Դրանցից մի քանիսը ընտրվել է նաեւ իմ ճաշակով` ինչ անձամբ կնվիրեի զոհերի հիշատակին, այս պարագայում ընտրված է այն ամենն ինչ մեզ համար թանկարժեք է»,-համերգից առաջ նշեց ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
Համերգն արժանացավ հանդիսատեսի բարձր ծափահարությանը, որոնք չդադարեցին այնքան ժամանակ մինչեւ Վ. Մարտիրոսյանը չհայտարարեց.«Կատարենք մեկ ադաջիո եւս, որ ե′ւ մենք հանգստանանք, ե′ւ դուք»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162809&l=am/