ԲՀԿ-Ի «ԱՅՈ»-ԱԿԱՆՆԵՐԸ ԶԱՅՐԱՑԱ՞Ծ ԵՆ ՀԱԿ-Ի ՎՐԱ՞
Արխիվ 12-16
ԲՀԿ-Ի «ԱՅՈ»-ԱԿԱՆՆԵՐԸ ԶԱՅՐԱՑԱ՞Ծ ԵՆ ՀԱԿ-Ի ՎՐԱ
Ինչպես հայտնի է ՀԱԿ-ը դիմելու է սահմանադրական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել հանաքվեի արդյունքները: Կուսակցությունը դա կարող է անել 27 պատգամավորի ստորագրությունն ունենալու դեպքում միայն: ՕԵԿ-ն այսօր իր հայտարարության մեջ անդրադառնալով հանրաքվեի արդյունքներին եւ ՀԱԿ-ի նախաձեռնությանը միանալուն, ասել է, քանի որ խորհրդարանում չունեն նվազագույնը 27 պատգամավորներ նման գործընթաց նախաձեռնելու համար, հետեւաբար իրենք չեն միանա նախաձեռնությանը: Փաստորեն, ՀԱԿ-ը այս հարցում մնում է գրեթե միայնակ:
Խորհրդարանում շրջանառվող լուրերի համաձայն` ՀԱԿ-ի լքված այս վիճակը ուրախացրել է ոչ միայն իշխանությանը, այլեւ ընդդիմադիրներին` մասնավորապես ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, որոնց տարբեր կալիբրի ՀԱԿ-իստներ մինչ հանրաքվեն Ազատության հրապարակից քննադատեցին` նրանց անուղղակի համարելով իշխանության կցորդներ: Ավելին` Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ սահմանադրական բարեփոխումների հարցում ԲՀԿ-ի վրա հույս չեն դնում: Այս եւ այլ հայտարարությունները բավական նյարդայնացրել են ԲՀԿ-ի այո-ի թեւի կողմնակիցներին, քանի որ ՀԱԿ-ը չպետք է թքեր այն աղբյուրի մեջ, որից ժամանակին օգտվել է: Խոսքը վերաբերում է ԲՀԿ-ՀԱԿ-«Ժառանգություն» համագործակցությանը, որի նպատակը իշխանափոխությունն էր: Իսկ նման նպատակ իրականացնելու համար ֆինանսներ են անհրաժեշտ, որն այն ժամանակ ապահովում էր միայն ԲՀԿ-ն` ի դեմս կոսակցության նախկին նախագահ նախագահ Գագիկ Ծառուկյանի:
ԲՀԿ-ի քոչարյանական «ոչ»-ի թեւը` Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը Վահե Հովհաննիսյանը, եւս չեն շտապում հստակ դիրքորոշում հայտնել, չնայած նրանք եւս դեմ էին սահմանադրական բարեփոխումներին:
ՀԱԿ-ին չմիանալու եւս մեկ պատճառ ունի ԲՀԿ-ն: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի բացառել ՀՀԿ-ԲՀԿ ապագա կոալիցիան:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162807&l=am/