ԱՄԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ ՀԵՏՈ ՕՊԵՐԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՏԵՐԻՑ ՄԱՔՐՈՒՄ ԵՆ ՀԵՏՔԵՐԸ

Արխիվ 12-16

ԱՄԵՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՑ ՀԵՏՈ ՕՊԵՐԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՏԵՐԻՑ ՄԱՔՐՈՒՄ ԵՆ ՀԵՏՔԵՐԸ

 

Թատերական հրապարակում յուրաքանչյուր հանրահավաքից հետո Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները ստիպված են լինում լաթի կտորները ձեռքներին մաքրել շենքի վրա թողած հետքերը` ցուցարարների թողած «սեպագիր արձանագրությունները»: Էլ չենք խոսում Թատերական հրապարակում տեղակայված Հ. Թումանյանի եւ Ալ. Սպենդիարյանի արձանների մասին, որոնք կարծես հայացքով խնդրում են «պաշտպանել» իրենց պատվանդանը անպատիվ գրություններից կամ էլ ավելի վատ` հուշարձանի վրա բարկությունը հատող ցուցարարներից:


Ինչեւէ, Օպերայի տարածքում արտոնված հանրահավաքի հետեւանքներով վնասված վերը նշված հուշարձանների ու օպերայի շենքի մասին անհանգստացած ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆՆ օրերս ասաց, որ հանրահավաքները վնասում են հուշարձանները. «Մեր ծառայություններից կարող եք վերցնել, թե ընդհանրապես, այս բոլոր հանրահավաքների արդյունքում ինչ վիճակում են հայտնվում օպերայի շենքի պատերը, եւ ինչ վիճակում են հայտնվում հուշարձանները, որոնք տեղադրված են այդ հրապարակում: Ի վերջո, չմոռանանք, որ այդ հրապարակը թատերական հրապարակ է եւ պետք է ծառայի առաջին հերթին այդ ոլորտին: Կարող եք վերցնել այն պատկերները, որոնք մենք ստանում ենք հանրահավաքներից: Իմիջիայլոց, հուշարձանների պատվանդանները մենք արդեն 3-4 անգամ վերանորոգել ենք, քանի որ սարսափելի վիճակում են հայտնվում ցույցերից հետո: Չենք կարող պատասխան տալ այն մարդկանց համար, ովքեր օգտվում են առիթից եւ ապականում են հուշարձանները: Շատ անգամ մամուլում հայտնվում են տեսարաններ, թե Օպերայի պատին ինչ է նկարված, եւ մեղադրում Մշակույթի նախարարությանը, բայց երբ նախարարությունը պաշտպանում է հուշարձանի շահերը, հիմա էլ` ասում են, թե ինչու եք պաշտպանում հուշարձանի շահերը: Ամեն ինչ ունի իր տեղը եւ ձեւաչափը, եթե մարդիկ հանգիստ կանգնած են, մենք խնդիր չունենք, բայց եթե պետք է իրենց արարքով հուշարձանին վնաս հասցնեն, իհարկե պետք է պաշտպանենք»,- վրդովված նշեց Հ. Պողոսյանը:
«Իրավունքն» այս թեմայի շուրջ զրուցեց նաեւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ, թե որքանով են հանրահավաքները խոչընդոտում թատրոնի աշխատանքներին: Տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն հարմարվել են այդ իրավիճակին. «Տասը տարուց ավելի է այս քաղաքում եմ ապրում, եւ այդքան տարի այս հրապարակում ցույցեր են լինում, իսկ թատրոնն իր հերթին աշխատում է, բնական է, դժվարություններ կան, բայց, ինչ արած, պետք է հարմարվենք: Եթե որոշումը կայացրել են, որ Թատերական հրապարակը պետք տրամադրեն ժողովրդին հանրահավաքների համար, ապա մենք ինչ անենք»:
Թատրոնի տնօրենն իր հերթին դեմ լինելով հանրահավաքներին` եւս հիշեցրեց, որ այն թատերական հրապարակ է. «Ընդհանրապես դեմ եմ հավաքներին, քանի որ դրանք մարդկանց գցում են աշխատանքից, բայց սա առաջին հանրահավաքը չէ, սկսած 90-ական թվականներից այս հրապարակում հանրահավաքներ են լինում: Բայց դրան զուգահեռ` ժողովուրդը պետք է ինքնարտահայտվելու տեղ ունենա` ի վերջո դեմոկրատ երկիր ենք:  Իսկ եթե իմ ցանկությամբ լիներ, Թատերական հրապարակը կպահպանեի որպես Թատերական հրապարակ, որն ունի իր ավանդույթները, եւ հետո, մեր մեծերի արձանները, օպերայի շենքն է այդ տարածքում: Բայց էլի եմ կրկնում, եթե կա որոշում, մեզ մնում է հավաքի մասնակիցների հետ լեզու գտնել` այնպես աշխատենք, որ իրար չխանգարենք»:
Իսկ թատրոնի պատերի վրա ցուցարարների թողած հետքերի ու հասցված վնասների մասին տնօրենն ասաց. «Յուրաքանչյուր բան, երբ փչանում է` լինի շենք, թե հուշարձան, լինում է մարդկանց ձեռքերով: Թե, դա արդեն ցուցարարներն են անում, կամ ոչ բարի քաղաքացիներն են իրենց նման կերպ դրսեւորում, չեմ կարող ասել: Այո, շատ դեպքեր են եղել, որ թատրոնի պատերի վրա ե՛ւ նկարել են, ե՛ւ տարբեր արտահայտություններ են գրել, բայց դրանից հետո մեր խեղճ աշխատողները կտորները ձեռքներին սրբում, մաքրում ու վերացնում են հետքերը, ինչ արած»,- եզրափակեց Ա. Արզումանյանը:
Այնուամենայնիվ, որքան էլ Թատերական հրապարակը ազատ արտահայտման ամբիոն դարձնենք, եկեք չմոռանանք, որ ե՛ւ թատրոնի շենքը, ե՛ւ հուշարձանները մշակութային ժառանգություն են, եւ մեր մեծերից ստացած ժառանգությունն ավերելու ու փչացնելու փոխարեն` պետք է կրկնապատկենք, որ վաղվա սերնդին էլ փոխանցելու բան ունենանք:
Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

https://iravunk.com/sim/?p=162804&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան