Զարմացած

Արխիվ 12-16

 

Այս քառօրյայի առաջին օրը Զարուհի Փոստանջյանը շատերի նյարդերը կերավ, իսկ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ զարմանալիորեն դրդեց դաժան գնահատականների: Սակայն բաժին հասավ ոչ միայն տիկին Փոստանջյանին, ում վարքագիծը պարոն Աշոտյանը համեմատեց ուկրաինական «Ֆեմենի» եւ ռուսական «Պուսի Ռայոտի» հետ, այլ ընդդիմության մի մեծ հատվածին. «Մեր երկրի պրոբլեմը հանրապետականը չի, կարծում եմ` հանրաքվեն էլ ցույց տվեց, որ երկրի պրոբլեմը ընդդիմությունն է»: Ավելին, նա իրավիճակը գնահատեց այսպես. «Երբ որ ընդդիմությունը իշխանությունից ավելի վատն է», եւ վերջում ճշտեց. «Այն ընդդիմությունը, որ փորձում էր խոչընդոտել «Այո»-ի քարոզարշավը, այն ընդդիմությունը, որ երկրի ապագան չէր տեսնում»: Ինչեւէ, թեեւ ասվածը հիմնականում արդարացի է, սակայն առանց այդ էլ, արմատական ընդդիմադիրները լրիվ դեպրեսիայի մեջ են:


Ի դեպ, ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ մոտ այդ դեպրեսիան արտահայտվեց նրանով, որ ԱԺ-ում քննարկվող օրակարգի շրջանակներում արտահայտվելու փոխարեն` նա սկսեց իր մշտական երգը «կեղծված ընտրությունների» մասին: Սակայն զարմանալին դա չէ, այլ այն, որ երբ նիստը վարողն անջատեց նրա խոսափողը, նա հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցությունը բոյկոտում է այս նստաշրջանը, բայց դահլիճից նրա հետ դուրս եկան միայն Արամ Մանուկյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը, իսկ Հրանտ Բագրատյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը մնացին իրենց տեղերում: Դե, իսկ Ստեփան Դեմիրճյանն էլ եղած-չեղած մի հաշիվ է:
Հանրաքվեի օրը մեզ հաճելիորեն զարմացրին ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ եւ ԿԸՀ-ն: Թեեւ խախտումների մասին գրավոր դիմումներ գրեթե չկային, այնուամենայնիվ, լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա շատ օպերատիվորեն արձագանքեցին ամեն մի ահազանգի: Ինչեւէ, դա նաեւ իր շարունակությունը կունենա, քանզի ՀՀ նախագահը հնչեցրեց հետեւյալը. «Այս ընթացքում ես մեկ անգամ չէ, որ խոսել են արդար եւ թափանցիկ հանրաքվե անցկացնելու կարեւորության մասին: Մի բանում առավել քան վստահ եմ. իրավապահ մարմիններն ամեն ինչ արեցին, որ այս համապետական միջոցառումն անցնի բնականոն հունով: Այժմ արդեն իրավասու մարմինները պետք է պատշաճ ընթացակարգերի շրջանակներում օրենքի տառին եւ ոգուն համապատասխան գնահատականներ տան խախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերին: Սա իսկապես կարեւոր է վաղվա համար»:
Եվ եզրափակելով քվեարկության թեման` պետք է արտահայտեմ իմ հաճելի զարմանքը թիվ 4/11 տեղամասի ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ օրինակելի աշխատանքի առնչությամբ: Արդեն երրորդ համապետական քվեարկությանն է, որ մասնակցել եմ այդտեղ, ու անկախ նրանից` ընդդիմությունն այդտեղ ներկայացված է, թե` ոչ, վստահված անձինք ներկա են, թե` ոչ, այդ հանձնաժողովը, որի կազմն էլ նաեւ ընտրությունից ընտրություն փոփոխվել է, նույն ձեւով աշխատել է օրինականության ու պարկեշտության չափանիշներով, ինչը երեւում է նաեւ ամեն անգամ այդտեղի արդյունքների վերլուծությունից: Ինչեւէ, մնում է միայն շնորհակալություն հայտնել այդ մարդկանց եւ մաղթել, որ այդպիսի օրինակները լինեն համատարած կանոն:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

https://iravunk.com/sim/?p=162797&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան