ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈ՞ՒՄ

Արխիվ 12-16

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈ՞ՒՄ

 

 

Այն, որ Սիրիայում ամերիկացիները եւ իրենց ռազմավարական դաշնակից թուրքերը աջակցում են ահաբեկիչներին` անվանելով դրանց «չափավոր ընդդիմություն», կարծես թե ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում: Հերթական ապացույցը դարձավ` արեւմտյան կոալիցիայի կողմից սիրիական բանակի զորամասը ռմբակոծելու սադրիչ դեպքը:

Դեռ այն ժամանակ, երբ Թուրքիան ոչ միայն աջակցեց, այլեւ անմիջապես մասնակցեց Քեսաբի հայաթափմանը, ակնհայտ էր դարձել, որ Թուրքիան շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը եւ անմիջապես աջակցում եւ մասնակցում է ահաբեկչական գործողություններին: Անհերքելի փաստ է նաեւ, որ իսլամական ծայրահեղականների մարդկային, նյութական, ֆինանսական եւ զենքի պաշարները լրացվում են Թուրքիայի տարածքից, եւ միայն միամիտ ձեւացող ամերիկացիները կարող են ասել, թե հավատում են Էրդողանի «մանկական անմեղության» դեմքի արտահայտությամբ երդումներին, թե տեղյակ չէ իր երկրում կատարվածի վերաբերյալ: Կամ էլ թե տեղյակ չէ, որ իր կողմից խոցված ինքնաթիռը ռուսական էր: Նույն անմեղության արտահայտությամբ Էրդողանն աջակցում է իր իսկ նման ցեղասպան Ադրբեջանին, որն ամեն օր ՀՀ-ի ու Արցախի սահմանների երկայնքով կազմակերպում է ահաբեկչություն` մարդկային զոհերով ուղեկցվող: Սակայն ամերիկացիներին ու եվրոպացիներին թվում է, որ ահաբեկչությունը միայն այն է, որ կատարվում է Փարիզում, Նյու-Յորքում կամ Բրյուսելում: Իսկ ադրբեջանցիների կողմից կազմակերպված ահաբեկչության հետեւանքով զոհված հայ զինվորներն ու քաղաքացիական անձինք կարծես թե ահաբեկչության զոհ չեն: Ավելին, Եվրոպայի Խորհրդի «ժողովրդավար» պատգամավորները մեկը մյուսի հետեւից ընդունում են հակահայկական բանաձեւեր` դրանով իսկ քաջալերելով ադրբեջանական ահաբեկչությունը: Այստեղ, իհարկե, հարց է ծագում, թե ինչու է մեզ պետք մնալ ԵԽԽՎ-ի կազմում, մի բան էլ այդ ծայրից-ծայր կաշառված ու փթած հակահայկական մարմնի համար անդամավճարներ վճարել, սակայն, դա արդեն այլ հոդվածի թեմա է:
Անդրադառնալով Թուրքիային` պետք է հիշեցնել, որ 25 տարի փակ պահելով Հայաստանի սահմանը, Թուրքիան ոչ միայն խոչընդոտում է Հայաստանի տնտեսական զարգացմանը,  այլեւ անմիջական մեղավորություն է կրում իրեն սահմանակից մեր աղետի գոտու վերականգնման տեմպերի դանդաղ լինելու մեջ այն դեպքում, երբ մեր աղետի գոտու վերականգնման համար ամբողջ աշխարհը մեկնեց իր օգնության ձեռքը: Ճիշտ է, հետագայում ՀՀՇ-ական «բոլշեւիկները» հանդես եկան «մեր աղետի գոտին մեր ձեռքերով կվերականգնենք» պոպուլիստական կարգախոսով, ինչը, իհարկե, ավարտվեց աղետի գոտու շինարարական հրապարակների համատարած թալանով, սակայն, սա նույնպես այլ հոդվածի թեմա է:

Երբ Սիրիայում ամերիկացիները զենք են բաժանում ահաբեկիչներին, որոնք կրակում են, սպանում են մարդկանց եւ դա կոչում են չափավոր ընդդիմություն, նրանց մտքով անգամ չի անցնում, որ ամբողջ աշխարհում դա կոչվում է աջակցություն ահաբեկչությանը: Պատկերացնո՞ւմ եք, ասենք, նույն Ամերիկայում մեկ այլ պետություն զենք բաժաներ Օբամայի իշխանության դեմ զենքով կռվող ջոկատներին, արդյո՞ք այդպիսի ջոկատները Միացյալ Նահանգներում կգնահատվեին չափավոր ընդդիմություն, դժվար թե: Սակայն ամերիկացիները որոշել են, որ նրանց ի վերուստ տրված է իրավունք` այլ երկրներում որոշել, թե ով է ճիշտ ղեկավարը, ում կարելի է զենք տալ, ում կարելի է սպանել եւ, ով է չափավոր ընդդիմությունը:
Օրերս Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց, որ իրենք խիստ հետեւելու են Հայաստանում բացահայտված ահաբեկչական բանդայի հետաքննության գործին: Թե ինչու հանկարծ ամերիկացիների սիրտը ցաված ահաբեկչական բանդայի համար, կարելի է միայն ենթադրել: Եթե հաշվի առնենք այն, որ լուրեր են շրջանառվում, որ բանդան պետք է դեկտեմբերի 3-ին` կառավարության նիստի ժամանակ ոչնչացներ Հայաստանի ողջ գործադիր իշխանությունը, ապա հասկանալի է դառնում, որ նախապատրաստվում էր զինված հեղաշրջում, հայկական «մայդան», ինչի ջատագովներն էին բոլոր արեւմտամետ ուժերը: Գուցե դա կներկայացվեր պայքար կոռուպցիայի դեմ, որի մասին այդքան շատ է սիրում խոսել պարոն Միլսը: Հասկնալի է, որ այդ դեպքում տեղի չէր ունենա Սահմանադրական հանրաքվեն, ինչի դեմ են դուրս եկել հենց նույն բոլոր արեւմտամետ ուժերը` գրանտակերներով հանդերձ: ԱՄՆ դեսպանի անհանգստությունը Հայաստանում կանխված ահաբեկչության առումով, կարելի էր հասկանալ, չէ որ իր իսկ սեփական երկրում օրումեջ տեղի են ունենում ահաբեկչական գործողություններ, եւ հավանաբար, ճիշտ կլիներ, որպեսզի պարոն Միլսը հետեւեր ոչ թե հայաստանյան բանդայի գործի քննությանը, այլ սեփական երկրում ահաբեկչության խնդիրներին: Իսկ Հայաստանին խնդրեր` ԱԱԾ-ին փորձի փոխանակում իրականացնել, սակայն արի ու տես, որ ամբողջ արեւմտամետ լրատվական դաշտը լծվել է ահաբեկչական բանդայի անդամներին արդարացնելու կեղտոտ գործին: Տարբեր գրանտակերներ փորձում են բանդայի ահաբեկիչներին ներկայացնել որպես ազգային հերոսներ, իսկ ահաբեկչության կանխումը` որպես թատերացված բեմականացում: Հասկանալի է, որ նման համակարգված ելույթներ գրանտածիծ «իրավապաշտպանների» եւ Արեւմուտքից կերակրվող լրատվամիջոցների կողմից առանց «պապաների» հրամանի չէր կարող լիներ: Իսկ թե ինչու են «պապաները» ուզում, որպեսզի արդարացնեն ահաբեկիչներին, դա արդեն դառնում է հասկանալի:
Որպես օրինակ կարելի է ներկայացնել հերթական գրանտակեր կազմակերպության` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի դատողությունները. «Ես համոզված եմ, որ այդ խմբի գերակշիռ անդամները հայրենասիրական ձգտումներով են հայտնվել այնտեղ»: Հետո Իշխանյանը վարկած է դնում շրջանառության մեջ, որ խմբի անդամները, բացառությամբ մեկ-երկու հոգու, տեղյակ չէին այն զինապահեստից, որը գտնվում էր իրենց մոտ, իսկ այդ զենքը խմբի անդամներից թաքուն այնտեղ տանում էին հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված մեկ-երկու անձինք` ամբողջ խումբը վարկաբեկելու համար. «Չի բացառվում, որ զենքի կուտակումը եղել է մեկ-երկու հոգու կողմից, եւ չի բացառվում, որ այդ մեկ կամ երկու հոգին ներդրված են եղել հենց հատուկ ծառայությունների կողմից»: Հավանաբար Իշխանյանի հիվանդ երեւակայության մեջ կարող էին ծնվել նաեւ այլ վարկածներ. օրինակ չի բացառվում, որ խմբի բոլոր անդամները հայրենասերներ էին, սակայն այլմոլորակայինների հիպնոզի ազդեցության տակ կուտակում էին զենք եւ այլն:
Հարց է ծագում` գործի նախաքննությանը որեւէ առնչություն չունեցող Իշխանյանը եւ իր նմաններն ինչի՞ հիման վրա են կառուցում իրենց բավականին կոնկրետացված վարկածները: Ավելին, ինչի՞ հիման վրա է հայտարարվում, որ «Ես չեմ հավատում, որ ահաբեկչական նպատակներով կուտակած լինեն»: Այստեղից եզրակացություն. կամ Իշխանյանն ու այլ արդարացնողները նախապես ծանոթ էին խմբի գործունեությանը, կամ նրանք ունեն իրենց աղբյուրները ԱԱԾ-ում, կամ էլ նրանց ասել են, որ հերթական գրանտը կստանան, եթե փորձեն հերոսացնել ահաբեկիչներին, ներկայացնելով նրանց, որպես ռեժիմի զոհ: Համենայնդեպս հենց դա է անում Իշխանյանը, երբ հայտարարում է, թե «Գուցե այս խումբը նվիրյալների խումբ է եղել»: Արդյոք ինչի՞ց ելնելով է Ա. Իշխանյանը կամովի ստանձնել ահաբեկչական բանդայի փաստաբանի դերակատարությունը: Ի դեպ նշենք, որ բանդայի պարագլխի պաշտոնական փաստաբան Լեւոն Բաղդասարյանը նշել է, որ «Դա հանրահայտ փաստ է եւ որեւէ «շոու» չկա: Զենք-զինանոցը եղել է»:
Սակայն արեւմտյան դրամաշնորհներով ապրող, այսպես կոչված, «իրավապաշտպանները» իրենց ինքնակոչ «փաստաբանությունը» տանում են էլ ավելի հեռու: Նրանք փորձում էն արդարացնել տեռորիզմը Հայաստանում, ընդ որում արդարացնում են դա առանձին պաշտոնյաների պահվածքով, կամ արդարադատության վատ մակարդակով, կամ, իրենց համոզմամբ, ընտրությունների կեղծիքներով. «Եթե այդպիսի խումբ է ձեւավորվում, արդյո՞ք դրա ձեւավորման համար օբյեկտիվ պատճառներ չկան», - հարց է տալիս սուպերդեմոկրատ ու մարդու իրավունքների «նվիրական պաշտպան» Ավետիք Իշխանյանը: Սակայն նույն կերպ կարելի է արդարացնել ցանկացած երկրում ցանկացած ահաբեկչություն, այդ թվում` օրինակ ահաբեկչությունը հենց նույն Իշխանյանի դեմ, եթե որեւէ մեկին, օրինակ, դուր չգա նրա` ահաբեկիչներին հրեշտակների թեւեր սոսնձելու փորձերը:
Իշխանյանը նաեւ հիմնավորում է` իր հիվանդագին երեւակայության արդյունքում ծնված վարկածները նրանով, որ իշխանությունները նպատակ ունեին «հանրաքվեից առաջ ահաբեկել, կապել քաղաքական ուժերի հետ»: Այս մի սուտն էլ ընդամենը մեկ օր կյանք ունեցավ, քանի որ հանրաքվեն արդեն իսկ ավարտվել է, եւ որեւէ ահաբեկում կամ քաղաքական ուժի հետ կապի մասին հայտարարություններ չեն եղել:
Եվ վերջապես, ինքնակոչ փաստաբանը բացահայտում է իր իրական դեմքը, երբ ասում է, որ իշխանություններին չեն հետաքրքրում այն ընդդիմադիրները, որոնք «ընդամենը կարող են խոսել, քննադատել, նույնիսկ` հայհոյել»: Իսկ իշխանությունները կասեցնում են այն քաղաքական ուժերին, որոնք «ուզում են ինչ-որ քայլեր ձեռնարկեն»: Այսինքն` արհամարհական խոսելով քննադատող եւ «նույնիսկ հայհոյող» ընդդիմության մասին, Իշխանյանը համակրում է «քայլեր ձեռնարկելու ունակ» ընդդիմությանը: Իսկ քայլերի տակ ի՞նչ է նա հասկանում, գուցե ահաբեկչությո՞ւնը, ինչը նա այդքան ջանասիրաբար փորձում է արդարացնել:
Ի դեպ, «իրավապաշտպանների» հետ համահունչ են նաեւ արեւմտամետ ԶԼՄ-ների լրագրողները, ովքեր նույնպես փորձում են արդարացնել խմբին, եւ կատարվածը բեմադրություն ներկայացնել:
Այսքանից հետո հարց է ծագում, արդյո՞ք պատահական են Ռիչարդ Միլսի, «իրավապաշտպանների», արեւմտամետ լրատվամիջոցների համահունչ ելույթները: Եվ վերջին հռետորական հարցը. արդյոք ինչի՞ համար են տրվում արեւմտյան գրանտները, մի՞թե Հայաստանում ահաբեկչությունն արդարացնելու համար:
Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162796&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան