ՕԵԿ-Ի ԱՄՈԹԽԱԾ «ՈՉ»-Ը
Արխիվ 12-16
ՕԵԿ-Ի ԱՄՈԹԽԱԾ «ՈՉ»-Ը
Երեկ խորհրդարանում լրագրողների կողմից ամենապահանջված պատգամավորները ՕԵԿ-ականներն էին, որոնք ինչպես նախորդ օրը` սահմանադրական հանրաքվեի ժամանակ որեւէ կերպ աչքի չընկան, այնպես էլ ԱԺ նստաշրջանի վերջին քառօրյա նիստերի երկուշաբթի օրվա աշխատանքներում: Այնուամենայնիվ, չենք կարող չարձանագրել, որ հանրաքվեի մասին մի հայտարարություն տարածելով` ավարտվեց ՕԵԿ-ի «ոչ»-ը, եւ նրանք չհայտնվեցին տարբեր ընդդիմադիր հարթակներում, մինչդեռ ՀԱԿ-ում ու «Ժառանգությունում» մնացած պատգամավորները փողոցում «Նոր Հայաստան» են փնտրում, բայց գտել են այնպիսի հին քաղաքական գործիչների, ինչպիսիք են Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ու վաստակավոր հացադուլավոր Անդրեաս Ղուկասյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162795&l=am/