«ԵԽԽՎ-Ն ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄՏԱԾԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Արխիվ 12-16
«ԵԽԽՎ-Ն ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՄՏԱԾԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Ի տարբերություն ԱՊՀ դիտորդների, որոնք դրական գնահատական էին տվել դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրական հանրաքվեին, պարզվում է` ադրբեջանական խավիարի սիրահար ԵԽԽՎ դիտորդներն այդքան էլ գոհ չէին արդյունքներից, ինչի մասին ներկայացրել են իրենց ամփոփ մամլո հաղորդագրության մեջ` ընտրությունների վերաբերյալ հնարավոր բոլոր մեղքերի մեջ մեղադրելով ՀՀ իշխանություններին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ.
– ԵԽԽՎ-ն ավելի լավ է թող մտածի ադրբեջանական հակաքարոզչությունը Ստրասբուրգում կանխարգելելու մասին, քան ուրիշ երկրների ընտրությունների վերաբերյալ կարծիքներ հայտնի: Իհարկե, չեմ կարծում, որ ԵԽԽՎ-ն այսօր այնքան անաչառ կառույց է դարձել, որ կարող է գնահատականներ տալ: Եվ ընդհանրապես, շատ ավելի լավ կլիներ, որ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ իրենք այդ նույն ջանասիրությամբ գնահատականներ տային` խոսելով ճշմարտացիության դիրքերից, այլ ոչ թե մերկապարանոց հայտարարություններ անեին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162794&l=am/