ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ VS ՀԱԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...

Արխիվ 12-16

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ VS ՀԱԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետուհի Լյուդմիլա Սարգսյանը այսօր լրագրողների հետ զրույցում չշտապեց հանրաքվեի արդյունքները որակել կեղծված: «Ես գիտեմ` մեզ մոտ ինչպես են անցնում ընտրությունները, բայց ուզում եմ փաստարկված խոսել: Խախտումներ, իհարկե եղել են: Կարեւոր է, թե ինչքան արձանագրություն է հավաքել ընդդիմությունը»,- ասաց ՎՍԴՀԿ ատենպետուհին:

Հիշեցնենք` ՀԱԿ խմբակցությունը` խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եւ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը բոյկոտել են խորհրդարանի վերջին նստաշրջանը: Խմբակցության մյուս երեք անդամները`  Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանը Բագրատյանը բոյկոտին չմիացան:

Ինչու, այնուամենայնիվ, ՀԱԿ պատգամավորուհին չմիացավ իր խմբակցության բոյկոտին: «Որովհետեւ խմբակցությունն ինձ հետ չի քննարկել  դա: Հետեւաբար, իմ պահվածքը պետք է լիներ այդպիսին»:

ՀԱԿ-ը դիմելու է սահմանադրական դատարան, եթե 27 պատգամավորի ստորագրություն կարողանան հավաքել: «Երբ այդ ամենը հստակ լինի, ես իմ որոշումը կասեմ»,- եզրափակեց պատգամավորը:

Հ.Գ. Փաստորեն, ՎՍԴՀԿ ատենապետուհու եւ ՀԱԿ-ի  հարաբերություններն այնքան են սրվել, որ խմբակցությունն անգամ գոնե ձեւական տեղյակ չի պահում եւ չի քննարկում խմբակցության անունից կայացվելիք որոշումները խմբակցության անդամի հետ: Պատճառը թերեւս Լյուդմիլա Սարգսյանի Բաղրամյան 26 գնալն էր` որպես ՎՍՀԴԿ ատենապետուհի եւ հանդիպելը Սերժ Սարգսյանի հետ, ապա նաեւ հավանաբար «այո» ասելը նոր սահմանադրությանը:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162789&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան