ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՍՏԱԿ Է ՈՒ ՊԱՐԶ. ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ
Արխիվ 12-16
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը հստակ ու պարզ էր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հարցին, ով է լինելու Հայաստանի վարչապետը 2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, վարչապետը պատասխանել է. «Ձեզ հետաքրքրում է վարչապետի պաշտո՞նը: Առայժմ այդ պաշտոնում ես եմ, իսկ հետո՝ կապրենք-կտեսնենք: Դա կախված կլինի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Եթե ՀՀԿ-ն հաղթի, իսկ ես գիտեմ, որ դուք բոլորդ ուզում եք, որ նա հաղթի, ապա ՀՀԿ-ն էլ կընտրի վարչապետի թեկնածուին»:
Հարցին, արդյոք ՀՀ վարչապետ կարող է դառնալ Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Դուք հիշում եք, որ նախագահը շատ հստակ ուղերձ ձեւակերպեց, նա նախագահ կլինի մինչեւ իր ժամկետի ավարտը 2018 թվականին»:
https://iravunk.com/sim/?p=162786&l=am/