ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` ՀԱԿ-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ. «ՏԵՍՆԵՄ` ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ, ՆՈՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՄ»
Արխիվ 12-16
ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ` ՀԱԿ-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ.
«ՏԵՍՆԵՄ`ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ, ՆՈՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՄ»
ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին` ինչպիսի գնահատական կտա սահմանադրական հանրաքվեի արդյունքներին: «Ես որպես քաղաքացի եմ հետեւել հանրաքվեի արդյունքներին: Եվ հետեւել եմ լրատվամիջոցներով ու սոցցանցերով: Ես ափսոսում եմ, որ հանրության մեջ նորից անվստահություն առաջացավ, համապետական նման ընտրության հանդեպ: Կարծում եմ` ԿԸՀ-ն, իշխանությունը բոլոր ընտրախախտումների մասին պարտավոր են շատ հիմնավոր բացատրություն տալ»,- ասաց պատգամավորը:
«Իրավունքի» հարցին` ՀԱԿ-ը դիմելու է սահամադրական դատարան, եթե 27 պատգամավորի ստորագրություն լինի: Կտա՞ իր ստորագրությունը ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Տեսնեմ` ինչ են ասում, նոր կստորագրեմ»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ