ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԵՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԵՐԻՆ ՉԻ ԽՈՍՈՒՄ
Արխիվ 12-16
ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԵՐԵՔՇԱԲԹԻ ՕՐԵՐԻՆ ՉԻ ԽՈՍՈՒՄ
«Իրավունք»-ն այսօր ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանից հետաքրքրքվեց` ինչ կարծիք ունի սահմանադրության հանրաքվեի արդյունքների մասին: Ապարանցի պատգամավորը գլուխը տարուբերեց` հասկացնելով, որ չի ցանկանում որեւէ հարցի պատասխանել: <Էսօր երեքշաբթի է, չեմ խոսում>,- կատակեց օրենսդիրի անդամը:
Ընդունելի՞ է Լյովա Խաչատրյանի համար հանրաքվեի արդյունքները: «Բացարձակ տեղյակ չեմ»,-ասաց Լ. Խաչատրյանը, ով, ինչպես պարզվեց, անգամ իր ընտրատարածքից տեղյակ չէր:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162780&l=am/