ՍՊԻՏԱԿԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐ -ԶԻՆՎՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Արխիվ 12-16

ՍՊԻՏԱԿԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐ- ԶԻՆՎՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

Դեկտեմբերի 7-ին Սպիտակ քաղաքի հուշահամալիրում բացվեց Խորհրդային փրկարար-զիվորի հուշարձանը: 3,5 մետր բարձրությամբ բրոնզյա հուշարձանն իր մեջ ամփոփում է Խորհրդային զինվորի հավաքական կերպարը, ով  երկրաշարժի ժամանակ օգնության ձեռք մեկնեց աղետի գոտու բնակիչներին: Հուշարձանի բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարի քարտուղար Գրիգորի  Փիրումովը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, ինչպես նաեւ  բազմաթիվ զինվորականներ եւ այլ բարձրաստիճան հյուրեր:

Մինչ հուշարձանի բացումը միջոցառման ներկա մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը, այնուհետեւ Տեր ՆԱՎԱՍԱՐԴ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆԸ ներկաների հետ միասին Տերունական Աղոթ հղեց առ Աստված, հանուն անմեղ զոհերի հոգու  հավերժության.«Այսօր հիշատակի, հարգանքի եւ խոնարհումի օր է, 1988 թվականի ահեղ երկրաշարժի հիշատակության օրը: Մեր երկրում յուրաքանչյուր մարդ հիշում է իր նահատակներին եւ բոլոր նրանց, ովքեր այդ օրերին ձեռք մեկնեցին մեր ժողովրդին: Հիշատակության են արժանի յուրաքանչյուր ազգ, պետություն: Համախմբվելով այս հուշարձանի մոտ, հիշատակւմ ենք նաեւ Խորհրդային զինվորին եւ այս կերպ մեր շնորհակալությունը հայտնում նրան, ով փլատակների եւ ավերակների տակից դուրս էր բերում հայ մարդկանց: Աստված օրհնի բոլորիդ, Ամեն»,-նշեց արքեպիսկոպոս Կճոյանը:

ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ կարեւորելով այն հանգամանքը, որ հուշարձանի ստեղծման  ամբողջական ֆինանսավորումը կատարվել է Ռուսաստանի կողմից շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի իր գրծընկերոջից եւ ընդգծեց.«Կարեւորում եմ նաեւ այն հանգամանքը, որ այս հուշարանն ունի մի քանի խորհրդանշական գաղափարներ: Սա այն մեծ շնորհակալությունն է, որ հայտնում ենք Խորհրդային զինվորին, ինչպես նաեւ մեծ բարեկամության խորհրդանիշն է ռուսների եւ հայերի միջեւ: Անշուշտ հուշարձանը նաեւ Հայաստանի վերածննունդի խորհրդանիշն է, որովհետեւ զինվորի գրկած երեխան ի վերջ փրկված Հայստանն է, որովհետեւ, այն ողբերգությունն ու փորձանքը, որ մեր գլխին եկավ, խնդիր էր ամբողջ Հայաստանի համար: Կարծում եմ, բոլոր իմաստներով շատ կարեւոր հուշարձան է, որը նաեւ ստեղծագործական արժեք է եւ կատարյալ գործ է»,-շեշտեց ՀՀ մշակույթի նախարարը եւ հավելեց. «Որքան էլ ժամանակն անցնի, միեւնույն է, այսօր մեզ համար մնում է սգո օր: Մենք սգում ենք այն մարդկանց համար, ովքեր դարձան անմեղ նահատակներ: Միեւնույն ժամանակ մենք չենք կարող մոռանալ այն ձեռքերը, ովքեր օգնության եկան հայ ժողովրդին: Իսկ այսօր ահա բացվեց փրկարար –զինվորի արձանը»,-եզրափակեց Հ. Պողոսյանը:

Օրը խորհրդանշական էր ՌԴ մշակույթի նախարարի քարտուղար ԳՐԻԳՈՐԻ ՓԻՐՈՒՄՈՎԻ համար.«Իմ հայրը հայ է, ճիշտ է, ես ծնվել եւ ապրում եմ Ռուսաստանում, սակայն 1988 թվականի աղետը ինչպես բոլոր հայերը, այնպես էլ ես շատ լավ եմ հիշում, դժվար ժամանակաշրջան էր բոլորիս համար: Կարծում եմ Խորհրդային զինվորի հուշարձանի ստեղծումը շատ տեղին էր, քանի որ նա առաջիններից մեկն էր, ով օգնության ձեռք մեկնեց հայությանը: Սա հինալի գաղափար է»,-նկատեց Գ. Փիրումովը:

Սպիտակի քաղաքապետ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ խոսքով` դկտեմբերի 7-ն ամբողջ հայության եւ սպիտակցիների համար սգո օր է.« Հուշարձանը մեր երախտագիտության խոսքն է Խորհրդային զոինվորին, ով արագ արձագանքեց փրկեց շատ մարդկանց կյանք: Նշեմ, որ այս հուշահամալիրում դեռեւս կկատարվեն աշխատանքեր եւ այն իսկապես կվերածվի հուշահամալիրի»,-փաստեց Սպիտակի քաղաքապետը:

Հուշարձանի հեղինակներ Վադիմ Ֆրոլովը եւ Ալեքսանդր Միրոնովը շնորհակալություն հայտնեցին բոլոր այն աջակիցներին, ովքեր հուշարձանի ստեղծման հենց առաջին օրվանից իրենց կողքին են եղել.«Ցանկանում ենք, որ այս հուշարձանը դառնա կյանքի եւ ընկերության խորհրդանիշ, որը կմիավորի մարդկանց,  ինչպես միավորեց 1988 թվականին, երբ բոլորը գալիս էին հայերին օգնության`առանց ազգային եւ կրոնական խտրականության»,-ասաց Ա. Միրոնովը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162779&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան