Հանրաքվեի հետ կապված ոստիկանությունում ստացվել եւ ուսումնասիրվել է 268 ահազանգ

Արխիվ 12-16

Հանրաքվեի հետ կապված ոստիկանությունում ստացվել եւ ուսումնասիրվել է 268 ահազանգ

 

2015 թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի ընթացքին հետեւող որոշ լրատվամիջոցներից, հասարակական կազմակերպություններից, վստահված անձանցից, դիտորդներից ոստիկանությունում ստացվել եւ ուսումնասիրվել է 268 ահազանգ. 16-ը՝ «Թեժ գծով», իսկ 252-ը` զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներ են:

Ահազանգերը հիմնականում վերաբերել են քվեարկելուն ուղղորդելուն (35), այլ անձի փոխարեն քվեարկելուն (32), ընտրատեղամասերում կուտակումներին (28), ընտրակեղծիքներին (24), դիտորդների աշխատանքը խոչընդոտելուն (20), լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն (18), կրկնակի քվեարկությանը (17), ընտրացուցակների ճշգրտմանը (15), ձեւ 9 տեղեկանքով քվեարկելուն (14), ընտրատեղամասերում վստահված անձանց թվաքանակի խախտումներին (9), ընտրակաշառքի փորձին (8), բռնությանը կամ ծեծին (7) քարոզչություն կատարելուն (5), վստահված անձանց հասցեին տրված սպառնալիքներին (4), բաց քվեարկությանը (2), հարկադրանքին (2), 28-ը՝ այլ խախտումների:

Նշված ահազանգերից 178-ով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից նախապատրաստվում են նյութեր, այդ թվում՝ 48-ն ուղարկվել է նախաքննական մարմին՝ հետագա ընթացքը որոշելու համար, որոնցից 2-ով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր, 90-ով կատարվում են ստուգումներ, 16 ահազանգ ուղղորդվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հետագա ընթացքը լուծելու համար:

Անձնագրային եւ վիզաների վարչության կողմից կատարված աշխատանքներ

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներում չընդգրկվելու եւ հանրաքվեին մասնակցելու իրավունքն իրացնելու նպատակով դատարան է դիմել 3 քաղաքացի, որոնց դիմումները բավարարվել են:

ԱՎՎ տարածքային անձնագրային ծառայությունների կողմից քվեարկելու իրավունք ունեցող 146 քաղաքացիների տրվել են անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթեր կամ ժամանակավոր վկայականներ:

6 քաղաքացու տրվել են տեղեկանքներ՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար:

ԱՎՎ «Թեժ գիծ» է զանգահարել 39 քաղաքացի. 37-ի հարցումները կրել են տեղեկատվական բնույթ եւ տրվել են սպառիչ պատասխաններ, 2 ահազանգ առնչվել է ընտրացուցակների անճշտություններին. տրվել են պարզաբանումներ:

https://iravunk.com/sim/?p=162777&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան