«ԱՅՈ»-Ի ԿՈՂՄՆԱԿԻՑ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԵՐԵԿՎԱ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՉԻ ՏԱՐԲԵՐՎԵԼ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՑ»
Արխիվ 12-16
«ԱՅՈ»-Ի ԿՈՂՄՆԱԿԻՑ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԵՐԵԿՎԱ
ՀԱՆՐԱՔՎԵՆ ՉԻ ՏԱՐԲԵՐՎԵԼ ՆԱԽԿԻՆՆԵՐԻՑ»
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը կողմ է արտահայտվել Սահմանադրության նոր նախագծին: «Իրավունք»-ը պրն Պողոսյանից հետաքրքրվեց` հանրաքվեի արդյունքների վերաբերյալ ի՞նչ գնահատական կտա: «Ցավ եմ զգում, որ քաղաքակրթվելու ճանապարհը արագ չենք կարողանում անցնել: Երեկվա հանրաքվեն, ցավոք սրտի, որեւէ մի բանով չի տարբերվել նախկիններից: Ընդ որում` ոչ միայն հանրաքվեն, այլեւ ընտրական գործընթացների հանդեպ հանրությանը վստահությունը: Սա ցույց տվեց, որ այսօրվա եղած համակարգը որեւէ փոփոխության չի տանում եւ անհուսալի համաակարգ է: Հուսամ` խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու դեպքում ինչ-որ բան կփոխվի»,- պատասխանեց պատգամավորը:
Հստակեցրինք` ընդդիմությունը պնդում է` հաղթել է «ոչ»-ը, իշխանությունը` հակառակը, ո՞վ է ճիշտ: «Եթե ձեր գնահատմամբ նայենք, «այո»-ի, «ոչ»-ի քննարկումն ի սկզբանե բաժանված է եղել տարբերի ճամբարների միջեւ: Տարբեր քաղաքական ուժեր իրենց տեսլականներով են առաջ շարժվել: Ամեն մարդ փորձում է իր համար գրավական դարձնել ոչ թե խնդիրները լուծելը, այլ հաղթողի տիտղոսը իր վրա կպցնելը, որպեսզի մենակ ինքն իրավունք ունենամ այդ բառն ասելու»,- հարցին հստակ չպատասխանեց քաղաքական գործիչը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկության օրը պատռեց քվեաթերթիկը: Ինչպիսի բարոյական ու իրավական գնահատական կտա Թեւան Պողոսյանն այս ամենին: «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը չցանկացավ գնահատել Հովհաննիսյանի քայլը, միայն ասաց` իրավական առումով որեւէ խնդիր չկա, մարդն ազատ է իր գործողություննրում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162776&l=am/