ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արխիվ 12-16
ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ՀԱՆՐԱՔՎԵԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը շնորհավորում է հայ ժողովրդին Սահմանադրական հանրաքվեն բարձր մակարդակով անցկացնելու եւ համակարգային փոփոխություններին <Այո> ասելու կապակցությամբ:
Չնայած արտասահմանյան կոպիտ միջամտության, որը դրսեւորվում էր տարբեր արեւմտյան ֆոնդերի կողմից որոշ ընդդիմադիր շարժումների ֆինանսավորմամբ, ինչպես նաեւ քաղաքական, դիվանագիտական ու լրատվական աջակցությամբ, վերջիններիս չհաջողվեց մոլորեցնել մեր ժողովրդի ճնշող մեծամասնությանը եւ համապետական նշանակություն ունեցող եւ պետական զարգացում ապահովող միջոցառումը վերածել ներազգային բախումների ու քաոսի:
ՍԻՄ-ը դատապարտում է ինչպես հանրաքվեի քարոզչության ընթացքում, այնպես էլ հանրաքվեի անցկացման օրը, որոշ իրենց ընդդիմադիր անվանող գործիչների կողմից իրականացված հակապետական եւ հակաօրինական բացահայտ գործողությունները:
Միարժամանակ ՍԻՄ-ը ընդգծում է, որ ի շնորհիվ պետական համապատասխան մարմինների եւ պետականամետ՝ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ուժերի, հանրաքվեն անցավ ընդհանուր առմամբ ազատ, բանավիճային մթնոլորտում եւ դարձավ եւս մեկ կարեւոր հիմնաքար մեր անկախ պետականաշինության մեջ:
ՍԻՄ կուսակցության նախագահություն
https://iravunk.com/sim/?p=162773&l=am/