ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ. «ԱՅԴ ՓՈՂԵՐԸ ՁԵ՞Ր, ԹԵ՞ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳՐՊԱՆՆ ԵՆ ՄՏԵԼ»
Արխիվ 12-16
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ. «ԱՅԴ ՓՈՂԵՐԸ ՁԵ՞Ր, ԹԵ՞ ՐԱՖՖԻ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳՐՊԱՆՆ ԵՆ ՄՏԵԼ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ-ում քննարկվում է երիտասարդների եւ ուսանողների տոն ընդունելու նախագիծը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մինչ անդրադառնալը օրինագծին, իր խոսքն ուղղեց Զարուհի Փոստանջյանին. Տիկին Փոստաջյան, այս ամբիոնը մանրադրամ մի սարքեք: Կոչ եք անում երեխաներին դասադուլի, որ էդ էրեխեքին կտրենք դասերից, սարքեք թնդանոթների միս: Իսկ դուք գնաք ԱՄՆ-ում սովորեք:
ԿԳ նախարար Աշոտյանը հիշեցրեց նաեւ տիկին Փոստանջյանին օրեր առաջ արված քայլը` խրտվիլակների վառելը: «Բա որ ՀՀԿ-ն էլ նման մի բան անեն, բա ամոթ չի, բա սա է մակարդակ է, կամ գուցե սա՞ է ձեր մակարդակը, բայց ոչ մերը»,- ասաց Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահը նաեւ հայտարարեց` երեկ ՀԱԿ-ը բարձրաձայնել է «Ժառանգության» վստահված անձանց կողմից տեղերը վաճառվելու մասին: «Եթե դա ճիշտ է ո՞ւր են գնացել էդ փողերը ձեր գրպանը, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանի»,- եզրափակեց ԿԳ նախարարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ