«ԱՀԻ». «ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՀԱՆՐԱՔՎԵՆ ԱՆՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ»
Արխիվ 12-16
«ԱՀԻ». «ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՀԱՆՐԱՔՎԵՆ ԱՆՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ»
ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեյի վերաբերյալ §Ազատ հասարակության ինստիտուտ¦ ՀԿ-ն հրապարակել է իր իրականացրած դիտորդական առաքելության արդյունքները, որում մասնավորապես ասված է. ««ԱՀԻ» ՀԿ-ի դիտորդների կողմից սահմանափակ թվով ընտրատեղամասերում արձանագրվել են մի շարք թերություններ, որոնք վկայում են, որ դեռ ամբողջությամբ չի արմատավորվել ընտրական բարձր մշակույթը եւ անթերի աշխատաոճը: Մտահոգիչ երեւույթներից էին ընտրական ընթացակարգերի որոշակի հիմնականում տեխնիկական բնույթի խախտումները: Այս ամենով հանդերձ հարկ է նշել, որ արձանագրված թերությունները համատարած բնույթ չեն կրել: Դիտարկված տեղմասերում քվեարկության եւ ձայների հաշվարկի գործընթացներն ճնշող մեծամասնությամբ անցել են օրենքի տառին եւ ոգուն համապատասխան, հիմնականում զուսպ եւ հավասարակշռված մթնոլորտում: Ինչպես նաեւ դիտարկված ընտրատեղամասերում հասարակական կարգի խախտման, ընտրողների կամքի վրա ներազդելու ակնառու դեպքեր չեն արձանագրվել»: Հաշվի առնելով վերոգրյալը եւ հիմք ընդունելով իրականացրած դիտորդական առաքելության արդյունքներն ու գնահատականները §Ազատ հասարակության ինստիտուտ¦ ՀԿ-ն հայտարարել է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական փոփոխությունների դեկտեմբերի 6-ի հանրաքվեն անցել է ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի նկատմամբ ՀՀ ստանձնած պարտավորությունների ու ժողովրդավարական քվեարկությունների անցկացման միջազգային չափանիշներին համապատասխան ազատ, արդար եւ թափանցիկ: Մեր կողմից չեն արձանագրվել խախտումների այնպիսի դեպքեր, որոնք կարող էին ազդել կամ կանխորոշել քվեարկության, ձայների հաշվարկի եւ ընդհանուր առմամբ հանրաքվեի արդյունքների վրա:
Սահմանադրական փոփոխությունների թե՛ կողմնակիցները, ե՛ւ թե դեմ արտահայտվողները ակտիվ քարոզարշավ էին ծավալում: Հնարավորություն են ունեցել հանրությանը անարգել ներկայացնելու իրենց տեսակետները: Իշխանությունները ջանքեր են գործադրել քարոզարշավի համար անարգել մթնոլորտ ապահովելու համար: Հանրահավաքների, միավորումների եւ արտահայտման ազատությունը ճնշող մեծամասնությամբ հարգվել է: Պաշտոնական քարոզարշավի ժամանակ ԶԼՄ-ը մեծամասամբ արդարացի վերաբերմունք են դրսեւորել կողմերի նկատմամբ»:
Հավելենք, որ «ԱՀԻ» ՀԿ-ն ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին գրանցել էր 728 դիտորդ, որոնցից ՏԸՀ-ում եւ ԸԸՀ-ում մշտապես ներկա էին գտնվել 508-ը, իսկ մնացած դիտորդները ընդգրկված են եղել շրջիկ խմբերում ինչպես նաեւ փոխարինել են մյուս դիտորդներին ընտրատեղամասերում ըստ նախորոք կազմված գրաֆիկի: «ԱՀԻ» ՀԿ-ի դիտորդները հիմնականում տեղակայված են եղել Երեւան քաղաքի ընտրատեղամասերում, ինչպես նաեւ ՀՀ չորս մարզերում եւ մարզկենտրոններում: Կազմակերպության դիտորդների կողմից դիտարկվել են ընտրատեղամասերում առկա մթնոլորտը, ընտրական հանձնաժողովի աշխատաոճը, ընտրական ընթացակարգերի պահպանումը, քվեարկության եւ ձայների հաշվարկի օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացումը ինչպես նաեւ ազատ կամարտահայտության իրավունքի պահպանումը: «ԱՀԻ» ՀԿ-ի դիտորդների շրջիկ խմբերի կողմից դիտարկվել են նաեւ ընտրատեղամասերի հարակից տարածքներում տիրող իրավիճակը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162765&l=am/