Հանրաքվեի ընթացքը «Ժառանգության» ներկայացուցիչը լավ է գնահատում, ՀԱԿ-ինը` գերազանց

Արխիվ 12-16

ՀԱՆՐԱՔՎԵԻ ԸՆԹԱՑՔԸ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԼԱՎ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ, ՀԱԿ-ԻՆԸ` ԳԵՐԱԶԱՆՑ

 

Շենքավիթի թիվ 11/26 ընտրատեղամասում ժամը 11:10-ի դրությամբ խաղաղ մթնոլորտ էր տիրում: «Իրավունքի» հետ զրույցում ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ ԳԵՎՈՐԳ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ էր նախ նշեց. «Նորմալ է, բնականոն հունով է գնում, ընտրողների մասնակցություն կա, ակտիվ են, մանավանդ  վերջին մեկ ժամվա ընթացքում ոչ մի խախտում չի գրանցվել, դժգոհություններ չկան, այս պահի դրությամբ ոչ մի տեսակի խնդիր չի առաջացել»: Ինչ վերաբերում է քաղաքացիների մասնակցությանը, Գ. Ավետիսյանը հավելեց. «Գրեթե նույնն է, ինչ նախորդ ընտրությունների ժամանակ: Ուղղակի, օրվա երկրորդ կեսից հետո կերեւա, սովորաբար, մինչեւ կեսօր ավելի ակտիվ են»: Ուշագրավ էր հատկապես այն, որ այն կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր սահմանադրական հանրաքվեին «ոչ» են ասում, նույնպես բարձր գնահատեցին ընտրության ընթացքը: Մեզ հետ զրույցում վերոնշյալ տեղամասի ընտրական հանձնաժողովի «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչՄՈՒՇԵՂ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ընդգծեց, որ լավ է գնահատում ընտրության ընթացքը. «Իհարկե, ակտիվությունը 10-ից հետո սկսվեց, որովհետեւ երեւի ցուրտ էր: Այնպես որ, ընտրություններն ընթանում են նորմալ, ինչպես միշտ է եղել»: Այն դիտարկմանը, թե կարելի՞ է ասել, որ այս ընտրատեղամասում արդար ու թափանցիկ ընտրություններ են ընթանում Մ. Հայրապետյանն ասաց. «Այս տեղամասում կարող եք այդպես արձանագրել: Այստեղ լարվածություն չկա, ամեն ինչ ընթանում է իր հունով: Օրենքի սահմաններում ամեն ինչ անում ենք»: Իսկ ընտրականհանձնաժողովի ՀԱԿ-ի ներկայացուցիչ ՌՈՒԶԱՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԸ անդրադառնալով հանրաքվեի ընթացքին` շեշտեց, որ մինչեւ այս պահը գերազանց է. «Նորմալ է ամեն ինչ, ոչ մի ընտրախախտում չի եղել եւ ընդահանրապես,  ոչ մի խնդիր չի եղել: Մարդիկ նույնականացման քարտով կամ անձնագրով գրանցվում են ու քվեարկում»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162760&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան