Ընտրական վարչարարությո՞ւն, թե՞ ընտրախախտում. Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը ԿԸՀ-Ն չի մեկնաբանում
Արխիվ 12-16
ԸՆՏՐԱԿԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ.
Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը ԿԸՀ-Ն չի մեկնաբանում
Անդրադառնալով այսօր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ընտրատեղամասում «Ժառանագություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ի ցույց ամենքի քվեաթերթիկը պատռելուն ու այն քվեատուփի մեջ գցելուն`կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԸ նշեց հետեւյալը. «Թույլ տվեք այս պահին չարձագանքել այդ դեպքին, քանի որ այն կարող է քաղաքական ընկալումներ պարունակել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արհեստավարժ մարմին է: Եվ եթե դա դիտարկվի ընտրական վարչարարության, ընտրախախտման կամ քվեարկության ազդեցության տեսանկյունից որեւէ խախտում, հանձնաժողովն այդ մասին կտա կոլեգիալ որոշման որակում», - եզրափակելով թեման շեշտել է Ա. Սմբատյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162759&l=am/