Շենգավիթի 11/25 տեղամաս. «ԴՐՍՈՒՄ ԹԵԿՈՒԶ ՓՈԹՈՐԻԿ, ՄԵԶ ՄՈՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»
Արխիվ 12-16
Շենգավիթի 11/25 տեղամաս. «ԴՐՍՈՒՄ ԹԵԿՈՒԶ ՓՈԹՈՐԻԿ, ՄԵԶ ՄՈՏ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ»
Ժամը 11:00-ի սահմաններում «Իրավունքը» եղավ Շենգավիթի 11/25 տեղամասում եւ հետեւեց հանրաքվեի ընթացքին: Տեղական դիտորդներից ներկա էր «Ասպարեզ» հկ-ի ներկայացուցիչ ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցում նշեց հետեւյալը. «Ընդհանուր առմամբ նորմալ է ընթանում, որոշ խախտումներ նկատել եմ, բայց ինձ թվում է` դա հետագայում խնդիրներ չի առաջացնի»: Մեր այն հարցին, թե արդյո՞ք բարձրաձայնել է իր նշած խախտումների մասին` դիտորդը հավելեց. «Համախատասպան տեղերում ասված է ամեն ինչ»: Զրույցին խառնվեց ՀՀԿ-ական հանձնաժողովի նախագահը եւ շեշտեց. «Մեզ մոտ նորմալ է
ընթանում: Դրսում թեկուզ փոթորիկ, մեզ մոտ խաղաղություն պետք է լինի ու նաեւ արդարություն: Միշտ ես եղել եմ այս տարածքում հանձնաժողովի նախագահ, էլի ոչինչ փառք Աստծո, նորմալ է ընտրության ընթացքը, բայց թե արդյունքը ինչպես կլինի, չեմ կարող ասել, որովհետեւ չգիտեմ ժողովրդի տրամադրվածությունն ինչպես է, բայց գալիս են»: Այնուամենայնիվ, թե եղե՞լ են խնդիրներ, որոնց հետ բախվել է հանձնաժողովը, մեր զրուցակիցը հերքեց. «Բացարձակ, դեռ ոչ մի բողոք, ոչ մի արտառոց դեպք չի եղել, որ նկատենք: Մի հատ է եղել խնդիր, որ քաղաքացին ե՛ւ անձնագիր ուներ, ե՛ւ ID քարտ,
գրանցվել է ID-ով ու նորմալ գնացել է»: Ինչ վերաբերում է հանձնաժողովում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին, տիկինը հավելեց. «Ես Հանրապետական եմ, Հայ Ազգային կոնգրեսի հետ շատ լավ եմ, «Ժառանգության» ներկայացուցիչի հետ, փառք Աստծո, նորմալ, մենք երեկվանից իրար հետ աշխատում ենք ու խնդիր չի եղել»: Եվս մեկ անգամ փորձեցին համոզվել դիտորդից, թե իր աշխատանքը խոչընդոտող հանգամանքներ կա՞ն տեղամասում, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Տ. Գասպարյանը վստահեցրեց. «Չէ, սպառնալիքներ չեն հնչել իմ հասցեին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162758&l=am/