ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻՑ ԴԻՏՈՐԴՆԵՐՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԵՂԵԼ ԵՆ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ, ԲԱՅՑ…

Արխիվ 12-16

ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻՑ ԴԻՏՈՐԴՆԵՐՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԵՂԵԼ ԵՆ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ, ԲԱՅՑ…

 

Սահմանադրական  հանրաքվեն  շարունակվում է:  Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ժամը 14.00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 24.26 տոկոսը: Այս մասին հայտարարել է ԿԸՀ անդամ Սեյրան Շահսուվարյանը:


«Իրավունք»-ի թղթակիցը այսօր ժամը 11:05-ին եղել է 13/32 ընտրատեղամասում, որը գտնվում է   Պարույր Սեւակի անվան 123 դպրոցում:


Տեղեկացնենք, որ նույն դպրոցում մի քանի մետր հեռավորության վրա  տեղակայված էր մեկ այլ ընտրատեղամաս`  13/33-ը:

«Իրավունք»-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Համբարձում Զավոյանը  ընտրատեղամաս է եկել 06: 45-ին:  Ընտրատեղամասը բացվել է  08:00-ին, առաջին ընտրողը ընտրատեղամաս է եկել 08:02-ին:   Քվեարկության մասնակիցների թիվը 1960  է: Մինչ ժամը 11:00-ը ընտրությանը մասնակցել է 200 ընտրող:  Հանձնաժողովի նախագահը չհերքեց, որ  քաղաքացիները ակտիվ մասնակցում են ընտրական գործընթացին: Ավելին`  մենք նկատեցինք, որ մի քանի րոպե  կուտակում առաջացավ ընտրատեղամասում, որը ամեն կերպ փորձում էին կարգավորել հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը:

Հանձնաժողովի նախագահից  հետաքրքրվեցինք`  դրսից դիտորդներ եղե՞լ են, պրն Զավոյանը դրական պատասխանեց. «Այո,  կային, բայց խնդրեցին դուրս եկան, նորից գալու են»:

Մեր հարցին` որ երկրի ներկայացուցիչներն են եղել,  նախագահն ասաց. «Արտասահմանից էին, բայց մեզ մոտ չենք նշել, ուղղակի իրենց վկայականով գրանցվել են»:

Հետաքրքրվեցինք նաեւ` այլ կուսակցություններից վստահված անձինք կա՞ն: «Միայն ՕԵԿ-ից»,- պատասխանեց  պրն Զավոյանը:

Ի դեպ,   13/33 հանձնաժողովի  քարտուղարը  եւս, այսպես ասած, ձեռի հետ օգնում էր  13/32 ընտրատեղամասին`  ընտրողների կուտակումները վերացնելու համար:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162757&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան