Գլխավոր դատախազությունում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ գրավոր դիմումներ չեն ստացվել

Արխիվ 12-16

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՎՈՐ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՍՏԱՑՎԵԼ

 

Ժամեր առաջ մինչեւ քվեարկության օրը, ինչպես նաեւ այդ պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների, եւ դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ում լրագրողներիս տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ Գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողության վարչության պետի տեղակալ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆԸ.

-Հանրաքվեի քարոզչության ընթացքում  ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է հանցագործության մասին ընդամենը մեկ հաղորդում. այն է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդումը, որի հիման վրա ՀՀ քր. օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քր. գործ` հանրաքվեի հանձնաժողովի  անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերեւույթ խոչընդոտելու դեպքի առթիվ: Հանցանք կատարելու մեջ անմիջականարորեն ծագած կասկածանքի հիման վրա նախաքննության մարմնի կողմից Երեւան քաղաքի թիվ 9 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի երկրորդ տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամը 2015 թվականի նոյեմբերի 30-ին ձեռբակալվել է: Իսկ սույն թվականի դեկտեմբերի 3-ին վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ: Դատարանի որոշմամբ` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նույն ժամանակահատվածում ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումներում ստացվել է մեկ դիմում` Երեւան քաղաքի թիվ 11/31 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Վանիկ Ալեքսանյանի կողմից Երեւան քաղաքի Շենքավիթ վարչական շրջանի դատախազին հասցեագրված դիմումը անհայտ անձնանց կողմից իր եւ իր որդուն` Նարեկ Ալեքսանյանի բնակարանները հոսանքազրկելու վերաբերյալ, ինչը նա դիտել  է որպես իր` հանձնաժողովի նախագահի գործունեության խոչընդոտ: Նշված դիմումի կապակցությամբ` ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Բացի այդ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարութայմբ ուսումնասնիրվել եւ սահմանված կարգով ընթացք է տրվել ԶԼՄ-ներում հանրաքվեի անցկացկաման  կապակցությամբ քարոզչության ընթացքում  քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հրապարակումները: Այդ հրապարակումներից առնանձնացվել են 27-ը, որոնցից 9-ը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, 11-ը` ՀՀ ոստիկանություն, եւս 7-ը`ՀՀ դատախազություն տարածքային ստորաբաժանումներ` հրապարակումներում նշված հանգամանքների իսկությունը ստուգելու նպատակով:

Այսօր` քվեարկության օրը` մինչեւ ժամը 13:00-ի դրությամբ` ՀՀ գլխավոր դատախազությունում եւ դատախազության տարածքային ստորաբաժանումներում  ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ գրավոր դիմում-հաղորդումներ չեն ստացվել: ԶԼՄ-ներում քվեարկության ընթացքում քաղաքացիների ընտրական իրավունքի հնարավոր խախտումների վերաբերյալ 10-ից ավելի հրապարակումների հիման վրա արդեն իսկ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ընթացք է  տրվել, դրանք ուղարկվել են դատախազության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=162756&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան