Արտավազդ Փելեշյան. «Ես ուզում էի իմ քվեարկությամբ միանալ բոլոր «այո» ասողների կարծիքներին»
Արխիվ 12-16
Արտավազդ Փելեշյան. «ԵՍ ՈՒԶՈՒՄ ԷԻ ԻՄ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՆԱԼ ԲՈԼՈՐ «ԱՅՈ» ԱՍՈՂՆԵՐԻ
ԿԱՐԾԻՔՆԵՐԻՆ»
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, աշխարհահռչակ կինոռեժիսոր-վավերագրող ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԸ դիմել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը Սահամանդրական հանրաքվեին մասնակցելու համար, սակայն նրան մերժել են ելնելով օրենքից: Լուրի իսկությունը պարզելու համար, մեզ հաջողվեց կապ հաստատել պարոն Փելեշյանի հետ, ով հավատարիմ մնալով իր սկզբունքին, թեպետ հրաժարվեց հարցազրույց տալ, սակայն հաստատեց տեղեկատվությունն ու ընդգծեց. «Ես ուզում էի այսօր մասնակցել հանրաքվեին, ինչի համար զանգահարեցի Մոսկվայում գտնվող ՀՀ դեսպանատուն, բայց ասացին, որ դեսպանատանը չի անցկացվում հանրաքվե, այլ միայն Հայաստանում է: Շատ ափսոսեցի ու զարմացա, թե ինչու դեսպանատանն ընտրություն չկա: Հարգարժան ընկերներ ունեմ Երեւանում, որոնք «այո»-ի կողմնակիցներ են, եւ ես վստահում եմ նրանց, հարգում նրանց կարծիքը: Ես ուզում էի իմ քվեարկությամբ միանալ բոլոր «այո» ասողների կարծիքներին»:
Հիշեցնենք, որ Արտավազդ Փելեշյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեռեւս 2012 թվականին ստորագրել էր հրամանագիր, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն էր շնորհվել մեծ ռեժիսորին: ՀՀ անձանգիրը Ա. Փելեշյանին հանդիսավորությամբ հանձնել էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162755&l=am/