ՀՅԴ. ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀԱԶԱՆԳԵՐ ՉԵՆՔ ՍՏԱՑԵԼ. ՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Արխիվ 12-16

ՀՅԴ. ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՀԱԶԱՆԳԵՐ ՉԵՆՔ ՍՏԱՑԵԼ. ՌՈՒՍՏԱՄՅԱՆ

 

«Հայ հեղափոխական դաշնակցույթուն» կուսակցությունը սահմանադրական  հանրաքվեի կեղծիքների վերաբերյալ ահազանգեր դեռ չի ստացել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, 3/23 ընտատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Կեղծիքների մասին ահազանգեր չկան դեռ, եթե լինեն, կամփոփենք, կհասկանանք: Բոլոր ահազանգերը, ինֆորմացիաները ստուգել է պետ, ID քարտերով քվեարկելու  համակարգը որ մտցվեց, բնականաբար, հասկանալի է, որ որոշ դժգոհություններ կլինեն, չեմ բացառում: Վստահ եմ, որ ընտրակեղծիքների մասին մեր վտահված անձինք ժամանակին կահազանգեն»,-ասաց Արմեն Ռուստամանը՝ նշելով, որ այն մարդիկ, որոնք այժմ ահազանգում են ընտրակեղծիքների մասին, մինչեւ հանրաքվեն էլ էին նույն բանն ասում, քանի որ «այդ մարդկանց ընդհանրապես ձեռք չի տալիս, որ Սահմանադրությունը փոխվի»:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ այսօր ինքը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որի մասին բոլորը վաղուց երազել են:

«Մինչեւ հիմա կատարված սխալները ուղղելու հնարավորության համար եմ քվեարկել եւ որ իշխանությունն ու պետությունն այլեւս չնույնացվեն, վերանա իշխանության եւ ժողովրդի միջեւ տարանջատումը: Ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք վաղուց երազում էին երկրի կառավարման համակարգը փոխել, հիմա դեմ են, դա իրենց խղճի վրա»,-ասաց Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ դեկտմբերի 6-ից հետո ժողովուրդը կհասկանա սահմանադրական փոփոխությունների դրական արդյունքը:

Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։

Հիշեցնենք ՀՀ անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:

https://iravunk.com/sim/?p=162754&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան