Ժամը 14-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է ընտրողների 24,26 տոկոսը
Արխիվ 12-16
Ժամը 14-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել է ընտրողների 24,26 տոկոսը
Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ժամը 14.00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 24.26 տոկոսը: Այս մասին հայտարարել է ԿԸՀ անդամ Սեյրան Շահսուվարյանը:
Այսպիսով, վերջին նախագահական ընտրությունների համեմատ ընտրողների ակտիվությունը ցածր է մոտ 9 տոկոսով:
2013 թվականի փետրվարի 18-ին, նախագահական ընտրություններում քվեարկել էր ընտրողների ընդհանուր թվի 33,09 տոկոսը:
Որպեսզի հանրաքվեն համարվի կայացած, պետք է դրան մասնակցի ընտրողների թվի կեսից ավելին:
Քվեարկության արդյունքները ըստ մարզերի եւ Երեւանի ունի հետեւյալ տեսքը. Երեւանում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է 196 596 ընտրող կամ ընտրողների 23.24 տոկոսը,
Արարագածոտնի մարզում՝ 30 019 ընտրող կամ ընտրողների 26.02 տոկոսը,
Արարատի մարզում՝ 66 341 ընտրող կամ ընտրողների 30.46 տոկոսը,
Արմավիրի մարզում՝ 57 391 ընտրող կամ ընտրողների 25 տոկոսը,
Գեղարքունիքի մարզում՝ 43 721 ընտրող կամ ընտրողների 23.27 տոկոսը,
Լոռու մարզում՝ 52 333 ընտրող կամ ընտրողների 21.98 տոկոսը։
Կոտայքի մարզում՝ 54 769 ընտրող կամ նրանց 23.25 տոկոսը,
Շիրակի մարզում՝ 43 359 ընտրող կամ 18.81 տոկոսը,
Սյունիքում՝ 37 73 ընտրող կամ ընտրողների 33.87 տոկոսը,
Վայոց ձորի մարզում՝ 13 321 ընտրող կամ ընտրողների 28.25 տոկոսը,
Տավուշի մարզում՝ 27 720 ընտրող կամ ընտրողների 25.32 տոկոսը։
https://iravunk.com/sim/?p=162753&l=am/