Դավիթ Խաչատրյանը հերքում է տարածված լուրերը. դեկտեմբերի 11-ին նա կհանդիպի Ալիեւի հետ
Արխիվ 12-16
ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՏԱՐԱԾՎԱԾ ԼՈՒՐԵՐԸ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՆԱ ԿՀԱՆԴԻՊԻ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ
Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում լուրեր են շրջանառվում, թե թուրք մարզիկը հրաժարվել է մենամարտել հայ մարզիկի` ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի հետ, որը տեղի պետք է ունենար նախորդ ուրբաթ օրը` Յարոսլավլ քաղաքում: Եվ որպես պատճառաբանություն թուրք մարզիկը նշել է, որ հրաժարվում է ռինգ դուրս գալ, որովհետեւ Դ. Խաչատրյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պաստառով է ներկայանում ռինգում: Սակայն, պարզվում է, որ իրականությունը բոլորովին էլ այսպես չէ, ինչը պարզաբանել է հենց ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` դիմելով իր երկրպագուներին ու ընկերներին. «Վերջին օրերին համացանցում ու, մասնավորապես, ֆեյսբուքյան հարթակում տարածվում է տեղեկություն այն մասին, իբրեւ թե Յարոսլավլում կայանալիք մրցամարտից առաջ իմ
թուրք մրցակիցը հրաժարվել է ինձ հետ մրցամարտել` ազգային ու գաղափարական պատճառներով:
Ուզում եմ տեղեկացնել, որ նման միջադեպ իսկապես գրանցվել է, սակայն, ոչ թե հիմա` օրեր առաջ, այլ՝ 2014 թ-ի գարնանը, երբ վերջին պահին չեղարկվեց թուրք Հասան Ջանջբեյի հետ հանդիպումս»: Ապա հավելել է. «Իսկ այժմ ակտիվորեն նախապատրաստվում եմ դեկտեմբերի 11-ին Մոսկվայի «Ռոսսիա» Պետական կենտրոնական համերգասրահում կայանալիք FIGHT NIGHTS «Битва 20» մրցաշարին, որի շրջանակներում կհանդիպեմ դաղստանցի Ախմեդ Ալիեւի հետ:
Ակնկալում եմ բոլորիդ աջակցությունն այդ երեկո»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162748&l=am/