ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ԵՐԿՈՒ ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԵՂԻՆԱԿ
Արխիվ 12-16
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ԵՐԿՈՒ ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԵՂԻՆԱԿ
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնեց «Վոլֆբուրգ»-ին: Հենրիխ Մխիթարյանը այս խաղում դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ, բարձրացնելով սեփական արդյունավետության ցուցանիշը: Նախ, Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Մարկո Ռոյսը եւ բացեց հանդիպման հաշիվը, ապա 91-րդ րոպեին դորտմունդցիները ստիպված եղան հանել գնդակը սեփական դարպասից, 11 մետրանոց հարվածով հաշիվը հավասարեցրեց Ռոդրիգեսը: Սակայն Հենրիխ Մխիթարյանի թիմը կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել ավելացված երրորդ րոպեին, հայ կիսապաշտպանի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց Սինձի Կագավան: Այսպիսով, այդ հանդիպումից հետո «Բորուսիան» իր ակտիվում ունի 35 միավոր եւ առաջատար «Բավարիային» զիջում է 5 միավորով:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=162744&l=am/